Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամներն առաջին անգամ սկսել են նորմալ գործել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկյան Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հաջող վիրահատություն կատարել՝ փոխարինելով մարդու երկու երիկամները գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խոզի երիկամներ են փոխպատվաստել հիվանդին, ում մոտ նախկինում ուղեղի մահ է ախտորոշվել՝ նրա ընտանիքի թույլտվությամբ։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով մարմինը թունավոր նյութերից։

Եզակի վիրահատության մանրամասն նկարագրությունը գնահատվել է գիտական հանրության կողմից և հրապարակվել JAMA Surgery գիտական ամսագրում:

Թեև սա առայժմ առանձին դեպք է, սակայն այն հույս է ներշնչում երիկամների քրոնիկ հիվանդությամբ տառապող և փոխպատվաստման կարիք ունեցող տասնյակ հազարավոր հիվանդներին։

Ամբողջ աշխարհում դոնորական օրգանների պահանջարկը զգալիորեն գերազանցում է առաջարկը։ Ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ում փոխպատվաստման սպասող յուրաքանչյուր հինգ հիվանդից երկուսը մահանում է ախտորոշվելուց հետո հինգ տարվա ընթացքում՝ չհասցնելով ստանալ համապատասխան դոնորական օրգան: