ՀՔԱՎ: «Չի կարելի. մեզ արեցիք, ուրիշներին չանեք». մահացած ծննդկանի սկեսուրը՝ ամբաստանյալ բժշկին

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թ. հուլիսի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Գզոգյանի նախագահությամբ, շարունակեց հետազոտել 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով ապացույցները, ապա լսեց տուժողի իրավահաջորդին ու վկաներից մեկին:
Ծննդկանի մահվան մեջ մեղադրվում է Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տուժողի իրավահաջորդի շահերը դատարանում ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը:

Դատարանը շարունակեց հետազոտել ապացույցները: Ի թիվս այլ ապացույցների՝ դատախազ Գ. Մանուկյանը ներկայացրեց Դավիթ Շահվերդյանի աշխատանքային պայմանագիրն ու նրան տրված լիցենզիաները, տվյալ իրավիճակում կլինիկական ուղեցույցով նախատեսված բժշկական օգնության տեսակները:

Դրա առնչությամբ պաշտպան Ա. Ոսկանյանը հայտարարություն արեց և նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրվել է մի փաստաթուղթ, որի գործողության ժամկետը ավարտվել է. Դավիթ Շահվերդյանին տրված լիցենզիայի ժամկետը 2000 թ.-ին լրացել է և 2001 թ.-ից ՀՀ-ում բուժաշխատողների լիցենզավորում չի իրականացվում: Ապա հավելեց, որ Դ. Շահվերդյանը մինչ օրս իր գործունեությունն իրականացնում է իրավաբանական ուժ չունեցող փաստաթղթի հիման վրա:

Դրան դատախազ Գ. Մանուկյանը հակադարձեց՝ պաշտպանին պարզաբանելով, որ «մեղադրանք չի առաջադրվել լիցենզիա ունենալու կամ չունենալու համար, մեղադրանքի հիմքում դրված է նախ լիազոր մարմնի թույլտվությունը, ապա աշխատանքային պայմանագիրը և հետո միայն լիցենզիաները»:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ