Հայաստանյան արտադրողները կարող են հետագայում առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչև 6000 եվրոյի արտադրանք

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

Բիզնես Արմենիան արտահանող և արտահանման ներուժ ունեցող տնտեսվարողներին աջակցում է՝ օգտվելով արտոնյալ առևտրային ռեժիմներից, դուրս գալ աշխարհի տարբեր երկրների շուկաներ։ Եվրամիության GSP+ ռեժիմի շրջանակում հունվարից գործարկվել է ապրանքների ծագման ինքնահավաստագրման REX համակարգը, որը հատկապես շահավետ է ՓՄՁ-ների համար։ Համակարգում մեկ անգամ գրանցվելով և ստանալով անհատական գրանցման համարանիշ, հայաստանյան արտադրողները կարող են հետագայում բազմակի` առանց ծագման երկրի հավաստագրի ԵՄ երկրներ արտահանել մինչև 6000 եվրոյի արտադրանք։ Բիզնես Արմենիայի աջակցությամբ REX համակարգից օգտվելով, վերջերս «Շառոյան-Սարյան» ընկերությունն իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն արտահանել է Ֆրանսիա։ 

Այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ GSP+ REX, ԱՄՆ GSP և Շվեյցարիայի GSP ռեժիմներից օգտվելու խորհրդատվություն են ստացել հայաստանյան 26 արտադրողներ։ Բիզնես Արմենիան աջակցությունը տրամադրում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համագործակցությամբ։ ԵԱՏՄ, Եվրամիության, Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի շուկաները հայաստանյան արտադրողների համար (որոշակի դեպքերում ապրանքատեսակների ցանկը սահմանվում է) բաց են կամ 0 տոկոս, կամ նվազեցված մաքսատուրքերով, կամ դյուրացված փաստաթղթավորմամբ։ Ազատ առևտրի ռեժիմ է գործում Մոլդովայի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Վրաստանի հետ: