Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
12.08.2023 | 16:48Թուրքիայի հարավում՝ Ադանա նահանգում, 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Twitter-ում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սաիմբեյլի շրջանում տեղական ժամանակով ժամը 12:42-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: