Մեկ ամսում աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն աճել է 80%-ով․ ԱՀԿ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հուլիսի 10-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված COVID-19 դեպքերի թիվը, նախորդ 28 օրվա համեմատ, աճել է 80%-ով։ Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացությունների թիվն աշխարհում նվազել է 57%-ով։ Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շաբաթական համաճարակաբանական ամփոփագրում ներկայացված տվյալները:

Ամբողջ աշխարհում հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը գրանցվել է COVID-19-ի գրեթե 1,5 միլիոն նոր դեպք և ավելի քան 2,5 հազար մահ։ 28 օրվա ընթացքում 234 երկրներից 103-ը (44%) ԱՀԿ-ին հայտնել են COVID-19-ի առնվազն մեկ դեպքի մասին։

2023 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է ավելի քան 769 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,9 միլիոն մահ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսային վարակի օմիկրոն շտամի նոր տարբերակի՝ EG.5 «Էրիս»-ի արագ տարածման մասին: Առաջին անգամ EG.5 շտամը գրանցվել է փետրվարի 17-ին։