Ադրբեջանն է կանգնած Փարիզի Օլիմպիական խաղերը բոյկոտելու կոչով հակաֆրանսիական տեսանյութի հետևում․ Euronews-ի բացահայտումը

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Տեսանյութը, որում Փարիզի Օլիմպիական խաղերի գովազդը համադրվում է Ֆրանսիայում ոստիկանական բռնության կադրերի հետ, մեծ տարածում է գտել Թվիթեր սոցիալական հարթակում։ Այն ավարտվում է միջոցառումը բոյկոտելու կոչով՝ Ֆրանսիային մեղադրելով մարդու իրավունքները խախտելու մեջ։ Հոլովակով կիսվել են հայտնի լրագրողներ ու քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ֆրանսիացի ծայրահեղ աջ մի պատգամավոր, որը մեղադրում է նախագահ Էմանուել Մակրոնին «արտերկրում Ֆրանսիայի հեղինակությունը ոչնչացնելու մեջ»։

Euronews-ը պարզել է, թե ով է կանգնած այս տեսանյութի և հակաֆրանսիական արշավի հետևում։ Տեսանյութը, կարծես թե, հրապարակվել է New York Insider-ի՝ խոշոր լրատվական կազմակերպության կողմից, հղումը տանում է դեպի newyorkinsider.net կայք: Առաջին հայացքից այն դասական լրատվական պորտալ է՝ սպորտի, քաղաքականության և բիզնեսի մասին բազմաթիվ հոդվածներով: Սակայն Euronews-ի կողմից հայտնաբերված առաջին անհանգստացնող նշանն այն է, որ բոլոր հոդվածները ստորագրված են ոմն «Մայքլի» կողմից, իսկ բովանդակության մեծ մասը պատճենվել է այլ  լրատվականներից, ինչպիսիք են New York Times-ը և Huffington Post-ը: Բացի այդ, կայքում բացակայում է «Մեր մասին» էջը։

Երբ փորձել են ստուգել, թե ով է կանգնած դոմենի հետևում, լրատվամիջոցը պարզել է, որ կայքը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն ստեղծվել է բոյկոտի տեսանյութի հրապարակումից մեկ ամիս առաջ։ Ուսումնասիրությունը լրատվամիջոցին հասցրել է ադրբեջանցի մի ձեռնարկատիրոջ՝ Օրհան Ռզայի բլոգին, որն ապրանքանիշերի համար թվային բովանդակություն ստեղծող հաղորդակցության գործակալության սեփականատեր է։ Լրատվամիջոցը կապ է հաստատել ադրբեջանցի ձեռնարկատիրոջ հետ, որը, բնականաբար, հերքել է կապը։

«Վիրուսային տեսանյութի հետ կապված որևէ PR արշավի հետ առնչություն չունենք, դրա ստեղծման հետ ո՛չ ես, ո՛չ իմ թիմը կապ չունենք»,- ասել է նա:

Ադրբեջանցի ձեռնարկատերը չի պատասխանել հարցերին, թե ինչու է New York Insider կայքը փորձում ներկայանալ որպես լրատվական միջոց՝ ակնհայտորեն օգտագործելով այլ լրատվամիջոցների բովանդակությունը:

Նշվում է, որ New York Insider-ի կողմից հոլովակը տեղադրելուց մի քանի ժամ առաջ այն սկսել է լայն տարածում գտնել  Ադրբեջանում: Նույնիսկ պետական պաշտոնյաներն են ավելի վաղ կիսվել դրանով, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահականի ներքո գործող ՀԿ-ներին պետական աջակցության խորհրդի մամուլի ղեկավարը:

Ըստ կազմակերպության կայքի՝ «ՀԿ-ների պետական աջակցության խորհուրդն իրականացնում է հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշման քարոզչությունն օտար երկրներում և միջազգային կազմակերպություններում»: Լրատվամիջոցը նաև դիմել է խորհրդի մամուլի գրասենյակին՝ պարզելու, թե ինչու են աշխատակիցները տարածում տեսանյութը և ում կողմից է այն ստեղծվել, սակայն պատասխան չեն ստացել։

Հավելենք, որ Ադրբեջանը պետական մակարադակով ակտիվորեն զբաղվում է հակաֆրանսիական քարոզչությամբ, որին անմիջականորեն մասնակցում է նաև նախագահ Իլհամ Ալիևը։ Վերոնշյալ Օրհան Ռզան էլ թվիթերյան իր էջում ակտիվորեն հավանում և կիսվում է Ադրբեջանի պետական կառույցների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական, ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական պատասխանատու ու համակարգող Հիքմեթ Հաջիևի տարբեր հրապարակումները։

Էմմա Չոբանյան