ՌԴ ՊՆ-ն հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում
Քաղաքականություն
09.08.2023 | 11:58ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ օգոստոսի 8-ին հրապարակված տեղեկագրում։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է տեղեկագրում։
Տեղեկացվում է նաև, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։