Մեծ Բրիտանիան հակառուսական պատժամիջոցների ցանկում ավելացրել է 19 ֆիզիկական անձանց և ընկերությունների

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Բրիտանական իշխանությունները հայտարարել են, որ 10 ֆիզիկական անձանց և 9 ընկերությունների են ավելացրել  Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցուցակներում, գրում է Ինտերֆաքսը:

Այսպիսով, բրիտանական սահմանափակումների ենթարկված անձանց շրջանում կան Իրանի մի քանի քաղաքացիներ՝ կապված ինքնաթիռներ արտադրող «Paravar Pars Company» ընկերության հետ։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև իրանցի բրիգադային գեներալ Ալի Ռեզա Բալալին. Լոնդոնում նրան անվանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատարի բարձրաստիճան խորհրդական:

Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են Սլովակիայի և Շվեյցարիայի քաղաքացիներ:

Իրավաբանական անձանց ցանկում, որոնց նկատմամբ Լոնդոնը պատժամիջոցներ է կիրառում, ընդգրկված է, մասնավորապես, «Paravar Pars Company» ընկերությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք կառույցներ։ Այն ներառում է նաև ընկերություններ Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Թուրքիայից:

Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիան սահմանափակող միջոցներ է կիրառել բելառուսական վեց ձեռնարկությունների նկատմամբ։