Հայտնի են աշխարհի լավագույն համալսարանները

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հրապարակվել է աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշային աղյուսակըъ QS World University Rankings-2024-ը։ Առաջին տասնյակի առաջին տեղերի կեսը բաժին է ընկել Եվրոպական բուհերին, գրում է Euronews-ը։

Բուհերի տարեկան գնահատումը, որն անցկացվում է 20-րդ տարին, հիմնված է 17,5 միլիոն գիտական ​​աշխատությունների վերլուծության և աշխարհի ավելի քան 240,000 ուսուցիչների և գործատուների փորձագիտական ​​եզրակացությունների վրա:

Եվրոպան առաջին 10 տեղերից հինգն է զբաղեցնում, իսկ անգլիախոս համալսարանները գերակշռում են վարկանիշի լավագույն հորիզոնականներում։

12-րդ տարին անընդմեջ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ) զբաղեցրել է առաջին տեղը ամենաբարձր՝ 100 միավորով։ Երկրորդ տեղում է Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանը՝ 99,2 միավորով, իսկ նրա տեղական մրցակից Օքսֆորդի համալսարանը երրորդ տեղում է՝ 98,9 միավորով։

Վարկանիշում չորրորդը Հարվարդի համալսարանն է՝ 98,3 միավորով, հինգերորդը՝ Սթենֆորդի համալսարանը՝ 98,1 միավորով։ Լոնդոնի թագավորական քոլեջը (97,8 միավոր) վեցերորդ տեղում է, Ցյուրիխի  տեխնիկական քոլեջը (93,9 միավոր)՝ 7-րդն է, իսկ Լոնդոնի համալսարանական քոլեջը (92,4 միավոր)՝ 9-րդը։

Եվրոպական մայրցամաքում վեցերորդ տեղը զբաղեցրել է Էդինբուրգի համալսարանը (86,1), որին հաջորդում են Փարիզի գիտության և գրականության համալսարանը (85,8), Մանչեսթերի համալսարանը (82,2), Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցը (80,4) և Մյունխենի տեխնիկական համալսարանը (80)։

Նշվում է նաև, որ 2018-ից Համաշխարհային համալսարանների վարկանիշային աղյուսակում զգալիորեն աճել է Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի համալսարանների ներկայացվածությունը՝ հասնելով 46 տոկոսի։

Էմմա Չոբանյան