Լրագրողները պարզել են Ուկրաինայում սպանված 29,217 ռուս զինվորների անունները

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Լրագրողները պարզել են անցյալ տարվա փետրվարից Ուկրաինայում սպանված 29,217 ռուս զինվորների անունները։ Նրանցից առնվազն 870-ը մահացել է 2023 թվականի գարնանը և ամռանը ուկրաինական հարձակման մեկնարկից հետո։ Հետազոտողները ենթադրում են, որ իրական զոհերի թիվը կարող է առնվազն երկու անգամ ավելի բարձր լինել, գրում է VOA-ն:

BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի հետազոտողները հաշվում են զոհերի թիվը ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր: Նրանք օգտագործում են միայն բաց տվյալներ, այդ թվում՝ պաշտոնական փաստաթղթեր, պաշտոնյաների և լրատվամիջոցների հաշվետվություններ, մերձավոր ազգականների հրապարակումներ։

Վերջին մեկ ամսվա ընթացքում հետազոտողներին հաջողվել է հաստատել 1,800 մարդու մահը։ Ուկրաինական հարձակման առաջին շաբաթներից նրանք արձանագրել են սպաների, հատկապես՝ բարձրաստիճան սպաների շրջանում զոհերի զգալի աճ։ Սպանվել է առնվազն 2 գեներալ, 10 գնդապետ, 8 փոխգնդապետ և 14 մայոր։ Առաջին անգամ գեներալ-լեյտենանտ է ընդգրկվել մահացածների ցուցակներում․ սա ռուսական բանակի ամենաբարձր կոչումներից է։

Ուկրաինայի հակահարձակման արտացոլման ժամանակ մահացած յուրաքանչյուր երրորդ մարդը մոբիլիզացված է եղել, ասվում է հետազոտության մեջ։ Հրետանավորների շրջանում զոհերի թիվն ավելացել է։

Հետազոտողները նշում են, որ իրենք հաշվի չեն առնում մահացած ռուսների թիվը, որոնք կռվել են Դոնբասի ռուսամետ անջատողականների կազմավորումներում։ Սակայն կորուստների ընդհանուր թիվը կարող է պարունակել կրկնակի անգամ ավելի քիչ անուններ, քան իրականում հուղարկավորված են Ռուսաստանում, նշում են հետազոտողները՝ հիմնվելով ռուսական գերեզմանոցների մոնիթորինգի տվյալների վրա։