Մոսկվան տեսնում է Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների գործնական արդյունքը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանն ու դաշնակցային համագործակցությանը։

«Նշում ենք առանցքային ոլորտներում Ադրբեջանի հետ երկկողմ կապերի առաջանցիկ զարգացումը։ Անցյալ տարի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ մեր երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասան։ Արդեն հիմա տեսնում ենք գործնական արդյունքը։ Ակտիվացել են քաղաքական շփումները, այս տարի Ռուսաստան են այցելել Ադրբեջանի նախագահն ու վարչապետը, երեք անգամ էլ՝ Մեջլիսի խոսնակը»,- ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ «խնդրահարույց հարցերը նույնպես քննարկում են ադրբեջանցի գործընկերների հետ փոխադարձ հարգանքով և կառուցողական ձևով»։

«Դրանց հրապարակայնացումը միշտ չէ, որ օգտակար է։ Հենց տեղեկատվական դաշում ենք մենք տեսնում համագործակցության խորացման  պաշարներ, որ Ադրբեջանում լուսաբանվող ՌԴ-ին առնչվող թեմաները, ինչպես նաև հակառակը, կրեն ավելի օբյեկտիվ ու բալանսավորված բնույթ։ Հարաբերությունների նոր դաշնակցային մակարդակը թույլ է տալիս նաև Բաքվի հետ չափազանց անկեղծ լինել զգայուն ընդհանուր տարածաշրջանային հարցերի մասին, թե ինչպես ենք մենք տեսնում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, Արևմուտքի և Թուրքիայի դերը Հարավային Կովկասում և այլն»,- ասել է ՌԴ դիվանագետը։

Էմմա Չոբանյան