Ուժեղ փոթորիկներից մինչև սաստիկ շոգ․ էքստրեմալ եղանակային պայմանները ստուգում են Ասիայի դիմացկունությունը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ուժեղ փոթորիկներից մինչև սաստիկ շոգ․ Ասիայում էքստրեմալ եղանակային պայմաններ են։ Թայվանը պատրաստվում է «Հանուն» թայֆունին, որը, ինչպես կանխատեսվում է, կբերի հորդառատ անձրևներ և քամիներ՝ ավելի քան 160 կմ/ժ արագությամբ: Այն արդեն հարվածել է Ճապոնիայի հարավային կղզիներին, գրում է Euronews-ը։

Չինաստանը դեռևս ցնցված է «Դոքսուրի» թայֆունի հետևանքներից, որը մարդկային կորուստների և ավերածությունների պատճառ է դարձել Պեկինում և հարակից Հեբեյ նահանգում:

Առնվազն 21 մարդ է զոհվել համատարած ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են տարածաշրջանում վերջին 140 տարվա ամենահորդառատ անձրևների հետևանքով։

Հարավային Կորեայում ջերմաստիճանի կտրուկ աճն այլ տեսակի սպառնալիք է դարձել․ Համաշխարհային սկաուտական հավաքին ավելի քան 100 մարդ ջերմային կաթված է ստացել և դիմել բժշկի։ Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը չի նվազի 30 աստիճանից։ Այս շաբաթ Հարավային Կորեան չորս տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է շոգ եղանակի մասին նախազգուշացման մակարդակը մինչև ամենաբարձր՝ «լրջագույն» մակարդակի:

Ամբողջ աշխարհում կլիմայական ռեկորդներ են գրանցվում, ինչը, ըստ մասնագետների, գլոբալ տաքացման և Էլ Նինյո եղանակային ֆենոմենի համակցության արդյունք է: