Մոսկվայի դատարանն առաջին անգամ տուգանել է Apple-ին` Ուկրաինայի պատերազմի մասին բովանդակությունը չհեռացնելու համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մոսկվայի դատարանը Ռոսկոմնադզորի խնդրանքով Apple-ի նկատմամբ տուգանք է սահմանել 400 հազար ռուբլու չափով (շուրջ 3,890 եվրո)՝ ուկրաինական պատերազմի մասին փոդքասթերը և այլ բովանդակություն չհեռացնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հարցը քննարկվել է փակ դռների հետևում։ Նշվում է, որ տուգանքի չափը երկու անգամ պակաս է օրենքով նախատեսված նվազագույնից (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.41-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ավելի վաղ Ռոսկոմնադզորը պահանջել էր հեռացնել փոդքասթերն ու հավելվածները, որոնք, ըստ գերատեսչության, «ոչ ճշգրիտ» տեղեկություններ են տարածում ուկրաինական պատերազմի մասին։ Ռոսկոմնադզորը կարծում է, որ այդ տեղեկատվությունն «ուղղված էր Ռուսաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացմանը»։

Apple-ի համար սա այս հոդվածով նախատեսված առաջին տուգանքն է, թեև Ռուսաստանում պարբերաբար տուգանվում են խոշոր միջազգային ընկերությունները, հիմնականում՝ սոցիալական ցանցերն ու ծառայությունները։

Միաժամանակ, օգոստոսի 3-ին Մոսկվայի դատավորը 3 միլիոն ռուբլու չափով (29,150 եվրո) վարչական տուգանք է կիրառել Wikimedia հիմնադրամի նկատմամբ՝ նույն հոդվածով Wikipedia-ից բովանդակություն չհեռացնելու համար, որը, ըստ գերատեսչության, պարունակում է «ոչ ճշգրիտ տեղեկատվություն» Ուկրաինա ռուսական ներխուժման թեմայի մասին։