«Հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում Ադրբեջանի սադրիչ գործողությունների  ու Լաչինի միջանցքը արգելափակելու վերաբերյալ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով իրավիճակը սրելու մեջ։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 3-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ միջազգային հանրությանը  Լաչինի սահմանային անցակետի աշխատանքի, ինչպես նաև տարածքային ամբողջականության և սահմանազատման խնդրի հարցերում  ապակողմնորոշելու փորձերը ցույց են տալիս հայկական կողմի մտադրությունը՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական ներդրում ունենալու փոխարեն սրել իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է հայտարարել, թե «հիմքեր չկան պնդելու, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը»։ Ադրբեջանի ԱԳՆ  հայտարարում է թե, իբր, ՀՀ-ն չի հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, ինչպես նաև հավատարիմ չէ սահմանազատման գործընթացին։ Բաքուն նաև Հայաստանին մեղադրում է Վագիֆ Խաչատրյանի առևանգման գործով միջազգային հանրությանը մոլորության մեջ է գցելու մեջ։

«Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, ապա պետք է ձեռնպահ մնա նման սադրիչ քայլերից և աջակցի Աղդամի  ճանապարհի և այլ այլընտրանքային ճանապարհների օգտագործմանը, որոնք առաջարկել է ադրբեջանական կողմը՝ հայազգի բնակիչների կարիքները բավարարելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան