Վարչապետին ուղղված նամակը ՌԴ դեսպանատուն էր հասել․դեսպանի խորհրդականն ասաց՝ ինչու եք նման նամակ գրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
Բոլորը

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ցույց արեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ Արցախցիների ներկայացուցիչներին ընդունեցին դեսպանատանը։ Հանդիպումից հետո «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ընդունել է դեսպանի գլխավոր խորհրդականը։

«Մեր կողմից ամեն ինչ բացեիբաց ասվեց։ Ասացինք, որ Ռուսաստան այսօր մեր հանդեպ բարիդրացիական քաղաքականություն չի վարում, Լաչինի միջանցքում իր պարտականությունները չի կատարում։ Հարցրեցինք, թե հետագայում ինչպե՞ս են տեսնում իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։ Ուզո՞ւմ են արդյոք Ղարաբաղում ստանալ երկրորդ Նախիջևան, որը 1920 թվականին լիիրավ տիրոջ իրավունքով իրենք հանձնել են Ադրբեջանին, բայց հիմա մուտք էլ չունեն այնտեղ։ Այդ մարդը պատասխանեց, որ որոշ հարցերի չի կարող պատասխանել։ Այդ հարցերից մեկն այն էր, որ ես ասացի՝ շուտով տեսնում եմ, որ Զանգեզուրում հայ-ադրբեջանական կռիվ է սկսվելու, Ռուսաստանի դիրքորոշումը ո՞րն է լինելու։

Ասաց, որ չի պատկերացնում, թե Ռուսաստանն ինչ է անելու։ Երբ մեր հարցերը բոլորը բարձրացրեցինք, նա ասաց՝ մեր համակարգը բյուրոկրատական է, խորհուրդ եմ տալիս ձեր բարձրացրած հարցրերը նամակով գրեք և փոխանցեք։ Ես ասացի, որ նամակում լինելու է երկու հստակ պահանջ՝ Բերձորի միջանցքի արագ ապաշրջափակում և աշխատանքներ հայկական Արցախը ճանաչելու ուղղությամբ։ Ես իրենց տեղյակ պահեցի, հասկացրեցի, որ եթե Արցախը հայկական չլինի, Արցախում ու Հայաստան հայ չի մնալու։ Ինչքան էլ ռուսներն ու հայերը հայտարարեն, որ բարեկամներ են, մի քանի տասնամյակ հետո ռուսներն Անդրկովկասում հայ չեն ճարելու, որ հետը բարեկամություն անեն։

Մարդու պատասխաններից, արձագանքից հասկացվում էր, որ մտահոգ է, ինքն էլ է հասկանում մեր բարձրացրած հարցերը»,- նշեց Լևոն Հայրյանը։
Նա հավելեց․ «Ես հարցրեցի՝ բազմաթիվ անգամ հակառուսական տրամադրություններ եմ հայտնել, ինչո՞ւ մի անգամ չեք հետաքրքրվել, թե ինչից են մեզ մոտ առաջացել այդ հակառուս տրամադրությունները։ Չէ՞ որ մի ժամանակ բոլորս նույն պետության քաղաքացիներ էինք, և այս դեսպանատունը միակ վայրն է, որտեղ առանց թարգմանչի ենք հաղորդակցվում։ Ուզենք-չուզենք ընդհանուր պատմություն ունենք, բայց դուք խորտակում եք այդ պատմությունը, ձեր ապագան էլ եք խորտակում, մերն էլ, խնդրում ենք հստակեցրեք ձեր հարաբերությունները հայերի հետ։

Ասաց՝ հիմա վիճակը վատանում է, կարող է պատահի այնտեղ ուշադրություն դարձնեն։ Ձեր պահանջները հստակ գրեք, ներկայացրեք։
Փաշինյանին ուղղված Մարգարիտա Քարամյանի նամակն այդ մարդու սեղանին էր, ամեն ինչին հետևում են
Գրել էինք, որ Բերձորի միջանցքում ռուս խաղաղապահ չկա։ Հանդիպման ժամանակ այդ անձը հարցրեց՝ ինչո՞ւ եք նման բան գրել, ասացինք՝ լավ ենք արել, չկա, բարձրաձայնում ենք»։

Հայրյանի խոսքով՝ Ռուսաստանի դեսպանատանն իրենց ասել են, որ Նիկոլ Փաշինյան արևմտամետ է։
«Ես էլ ասացի՝ մեր ականջներին լապշա չկախեք, Փաշինյանից ավելի ռուսամետ ղեկավար մենք չենք ունեցել, չենք էլ ունենալու։ Դուք սարքել եք արևմտամետ։ Ասաց՝ բա եվրոպական դիտորդներ է բերել, ասացինք՝ ինքը չի բերել, առանց իր ասելու են եկել։ Ահա այսպիսի անկեղծ զրույց ունեցանք։
Ասել ենք, որ պետք է պարզություն մտցնեք մեր հարաբերություններում, Զանգեզուրում կռիվ է սկսելու, Ռուսաստանի դիրքորոշումը հստակեցրեք։ Ասաց՝ ի՞նչ կռիվ է լինելու, ո՞վ է կռվելու։

Ասացի՝ ես եմ կռվելու, հարցրեց՝ բաց զենք որտեղի՞ց։ Ասացի՝ առանց զենք ենք կռվելու, ինչպես 1991 թվականին առանց զենք կռվել ենք, այդպես էլ կռվելու ենք, կռվի համար զենք պետք չէ, ցանկություն է պետք։

Այսինքն՝ էլի փորձում են մեզ վախեցնել՝ դուք չեք կարող կռվել։ Մենք էլ հասկացրեցինք, որ այսպիսի բարեկամություն չի լինում՝ կամ փոխում եք ձեր բարեկամությունը, կամ էլ ամեն ինչ ավարտվում է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։