Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել Շվեդիայի հյուպատոսարանի վրա

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Թուրքիայի Իզմիր  քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել Շվեդիայի պատվո հյուպատոսության վրա։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկ մարդ ծանր վիրավորվել է։

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել թուրքական ժամանակով 12։45-ին։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ վիրավորը պատվավոր հյուպատոսության կին աշխատակցուհի է։ Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Հարձակվողին բռնել են, երբ նա փախչելիս է եղել դեպքի վայրից։ Թեև այս հարձակումը տեղի է ունեցել Շվեդիայում և Դանիայում վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ղուրանի այրման ու դրա դեմ  բողոքի ցույցերի ֆոնին,  սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ տղամարդը օտարերկրյա քաղաքացի է և, հնարավոր է, որ հարձակումն իրականացրել է վիզայի համար իր դիմումի մերժման պատճառով։