Տոնոյանի ուշագրավ հայտարարությունները․ կալանավորված նախկին նախարարն այսօր ԱԺ-ում էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էր 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանը։ Շուրջ 4 ժամ ուղիղ եթերում Տոնոյանը պատասխանում էր պատերազմի շրջանին առնչվող իշխանական պատգամավորների հարցերին։

Տոնոյանն այսօր պնդեց, թե, իր գնահատմամբ, 2018 մթվականին մայիսին, երբ ստանձնում էր նախարարի պաշտոնը, Հայաստանի զինված ուժերի վիճակը բավարար էր, և ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ էր իրեն 2-3 անգամ գերազանցող ուժերի դիմագրավել։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան նաև խոստովանեց՝ պատերազմին Թուրքիայի մասնակցությունը չեն կանխատեսել։

Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստը կշարունակվի նաև վաղը։

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են բոյկոտել հանձնաժողովին իրենց մասնակցությունը՝ պատճառաբանելով, թե այն լեգիտիմ չէ և իշխանությունը չի կարող քննել իր իսկ գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան