Մյանմարի ռազմական դատարանի կողմից դատապարտված նախկին առաջնորդ Աուն Սան Սու Չժիին ներում է շնորհվել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մյանմարի խունտան մասնակի ներում է հայտարարել երկրի նախկին դեմոկրատ առաջնորդ Աուն Սան Սու Չժիին։ Հայտարարության մեջ ասվում է, որ սա լայն համաներման մի մասն է, որից տուժել է ավելի քան 7,000 բանտարկյալ։ Աուն Սան Սու Չժին ազատվել է 19 մեղադրանքներից 5-ից։ Չի մասնավորեցվում, սակայն, արդյո՞ք սա նշանակում է, որ նա ազատ կարձակվի, գրում է Euronews-ը։

Աուն Սան Սու Չժին ձերբակալվել էր 2021 թվականի սկզբին տեղի ունեցած հեղաշրջումից հետո և ռազմական դատարանի կողմից դատապարտվել մի քանի քրեական մեղադրանքներով։ Նա մեղադրվել է, մասնավորապես, կոռուպցիայի և ընտրական օրենսդրության խախտման համար։ Ընդհանուր առմամբ, 77-ամյա Աուն Սան Սու Չժիին սպառնում էր ավելի քան երեք տասնամյակ ազատազրկում։

Երկրի նախկին ղեկավարը կտրականապես հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհեթեթ։ Նրա կողմնակիցները խունտային մեղադրում են գործեր կեղծելու մեջ՝ քաղաքական գործչին մեկուսացնելու համար, որը կարող է կասկածի տակ դնել զինվորականների հեղինակությունը։

Աուն Սան Սու Չժիի ներման մասին հայտարարվել է Մյանմարում արտակարգ դրության ռեժիմը ևս կես տարով երկարաձգելու հաջորդ օրը։ Սա կասկածի տակ է դնում ընտրությունների անցկացման և երկրում քաղաքացիական պետական կառավարման վերականգնման հնարավորությունը։