Կյանքից հեռացել է Էլչիբեյի դեմ ռազմական ապստամբություն բարձրացրած և Հեյդար Ալիևին իշխանության բերած Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրատ Հուսեյնովը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայում հիվանդանոցներից մեկում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրատ Հուսեյնովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կոմայի մեջ էր։ Հուսեյնովի հարազատները հայտնել են, որ վաղը նրա մարմինը տեղափոխելու են Ադրբեջան՝ Գանձակում հուղարկավորելու։

Նշենք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հուսեյնովը ղեկավարել է 2-րդ բանակային կորպուսը։ 1992 թվականին ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Հուսեյնովը հայտնի է իր բարձրացրած ռազմական ապստամբությամբ։ 1993 թվականի հունիսին ռազմաճակատում Ադրբեջանի բանակի խնդիրների և կառավարության հետ առճակատման ֆոնին՝ նա կազմակերպել էր զինված ապստամբություն Ժողովրդական ճակատի կառավարության և նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դեմ։ Ի վերջո, ապստամբությունն ավարտվեց Էլչիբեյի իշխանության տապալմամբ և Հեյդար Ալիևի իշխանության գալով։ Վերջինն էլ Սուրատ Հուսեյնովին նշանակել է երկրի վարչապետի պաշտոնում։

Մեկ տարի անց, սակայն, Հուսեյնովին մեղադրրել են նոր ապստամբություն նախապատրաստելու համար և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Հետագայում նա փախել է Ռուսաստան, որտեղ թաքնվել է մինչև 1997 թվականը։ Այնուհետև նրան արտահանձնել են Ադրբեջանին, որտեղ էլ նա դատապարտվել է։ 2004 թվականին Հուսեյնովին ներում է շնորհվել։

Էմմա Չոբանյան