ԱՄՆ ներկայացուցիչները հանդիպել են թալիբների հետ․ քննարկվել են տնտեսությանը, մարդու իրավունքներին ու թմրանյութերին վերաբերող հարցեր

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

ԱՄՆ-ը և Աֆղանստանում իշխող իսլամական արմատական շարժման՝ Թալիբանի ներկայացուցիչները հավաքվել են Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ երկօրյա բանակցությունների։ Վաշինգտոնը բաց է թալիբների հետ հետագա տեխնիկական բանակցությունների համար՝ տնտեսական կայունության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար, այսօր հանդիպման առաջին փուլից հետո հայտարարել են ԱՄՆ Պետքարտուղարությունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Պետքարտուղարությունը բարձր է գնահատել Աֆղանստանում ֆինանսական իրավիճակի բարելավումը, ներառյալ ցածր գնաճը, ինչպես նաև ափիոնի կակաչի աճեցման կրճատումը 2022 թվականի արգելքի շրջանակում։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել իր կոչը թալիբներին՝ վերացնել աղջիկների՝ միջնակարգ կրթություն ստանալու արգելքը, թույլ տալ կանանց մասնագիտական գործունեություն իրականացնել և ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին։

Թալիբներն էլ կոչ են արել չեղարկել իրենց առաջնորդների ճանապարհորդական արգելքներն ու այլ սահմանափակումները և վերադարձնել Աֆղանստանի Կենտրոնական բանկի արտասահմանյան ակտիվները, հայտնել է Քաբուլի կառավարությունը: