Պարենի անբավարարությունն ու դեղորայքի պակասը  շատ մտահոգիչ են․Սամանթա Փաուերը՝ Արցախում իրավիճակի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է Արցախում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակին ու Լաչինի միջանցքի արգելափակմանը։

«Պարենի անբավարարությունն ու դեղորայքի պակասը Լեռնային Ղարաբաղում  շատ մտահոգիչ են։ Լաչինի միջանցքը կարևոր նշանակություն ունի  ԼՂ-ի բնակիչներին կենսական ապրանքներ մատակարարելու համար։ Ես միանում եմ պետքարտուղար Բլինքենի կոչին՝ ապահովելու  միջանցքով առևտրային ու մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը»,-թվիթերյան իր էջում գրել է Սամանթա Փաուերը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրառմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ու  Արցախում վատթարացող հումանիտար իրավիճակի մասին։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապօրինաբար շրջափակման մեջ պահել Արցախը, ինչպես նաև թույլ չտալ Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռների մուտքը։