Մինչ հացահատիկային ճգնաժամը շարունակվում է, Թուրքիան պայքարում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հավասարակշռությունը պահպանելու համար

Լուրեր

06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
Բոլորը

Ուկրաինայի՝ Ռուսաստանը շրջանցելով հացահատիկի փոխադրման նոր ուղիների որոնումները նեղ դրության մեջ են դրել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Չցանկանալով դիմակայել Ռուսաստանին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ճանապարհ գտնել՝ Մոսկվային հետ բերելու հացահատիկային գործարք և խուսափելու Սև ծովում հետագա էսկալացիայից։ Այս մասին նշվում է Al Monitor-ի անդրադարձում։

Դիվանագիտական բուռն աշխատանք է սկսվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված գործարքից, որը հնարավորություն էր տվել Ուկրաինային վերջին տարվա ընթացքում հացահատիկ արտահանել Սև ծովի իր նավահանգիստներից թուրքական նեղուցներով: Հետ կանչելով բեռնանավերի անվտանգության երաշխիքները՝ Ռուսաստանը կրկնապատկել է իր ջանքերը՝ հայտարարելով, որ Ուկրաինա մեկնող բոլոր նավերը դիտարկելու է որպես ռազմական բեռների հնարավոր փոխադրողներ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր, որ Կիևը,ՄԱԿ-ը և Թուրքիան կարող են պահպանել հացահատիկային գործարքը՝ առանց Ռուսաստանի: Զելենսկսիի օգնականն ասել է, որ Ուկրաինան նաև առաջ է քաշում ՄԱԿ-ի մանդատով ռազմական պարեկության հարցը, որը կներառի Սև ծովի երկրները, ինչպիսիք են Թուրքիան և Բուլղարիան: Սակայն ՄԱԿ-ի խոսնակն ասել է, որ «ոչ ոք չի կարող կազմակերպության գլխավոր քարտուղարին խնդրել անվտանգության երաշխիքներ տրամադրել» պատերազմական գոտում: Այնուհետև Զելենսկին Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է հացահատիկային միջանցքը, սակայն հեռախոսազրույցից քիչ մանրամասներ են հայտնի։

Մյուս առաջարկն այն է, որ նավերն Ուկրաինայից հացահատիկ բեռնելուց հետո նավարկեն Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքային ջրերով: Սակայն ուկրաինական նավահանգիստներ նավարկելու պատրաստ նավեր գտնելը և դրանց ապահովագրումը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով ռուսական սպառնալիքը։

Ուկրաինայի հացահատիկային ասոցիացիայի ղեկավար Նիկոլայ Գորբաչովի խոսքով՝ Կիևը նախատեսում է ստեղծել 500 միլիոն դոլարի երաշխիքային հիմնադրամ՝ նավերը պաշտպանելու համար։

Լրատվամիջոցը նշում է, որ որպես այլընտրանքային երթուղու առաջարկի առաջնային հասցեատեր՝ Էրդողանը դժվար թե սատարի որևէ տարբերակ՝ առանց Ռուսաստանի: Թեև նրա վերջին քայլերից մի քանիսը վրդովեցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Էրդողանը պետք է հավատարիմ մնա ուկրաինական ճգնաժամում իր հավասարակշռող գործողություններին: Bloomberg-ին էլ մի թուրք պաշտոնյա ասել է, որ Անկարան չի վտանգի իր ռազմածովային նավերը Ուկրաինայի նավերին օգնելու համար և կենտրոնացած է Ռուսաստանի մասնակցությամբ հացահատիկային միջանցքի վերականգնման ուղղությամբ։

Լրատվամիջոցը գրում է, որ Սև ծովում կայունությունը երկար ժամանակ է՝ Թուրքիայի առաջնահերթությունն է, և ցանկացած նոր պայմանավորվածություն կարող է օտարել Ռուսաստանին, ուստի Էրդողանը կփորձի Կրեմլ տանող բոլոր ճանապարհները: Նա ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրի ղեկավարն էր, որը պնդում էր, թե Ուկրաինայի հացահատիկի արտահանման մեծ մասը գնում է դեպի Եվրոպա, այլ ոչ թե աղքատ աֆրիկյան երկրներ, և որ Ռուսաստանի կողմից հացահատիկի և պարարտանյութերի արտահանման համար շարունակում են խոչընդոտներ լինել: Նման հռետորաբանությունը նրան օգնել է պահպանել Պուտինի հետ երկխոսությունը:

ՌԴ-ն էլ իր պայմաններն է առաջ քաշում՝ հացահատիկի և պարարտանյութի արտահանման հետ կապված պատժամիջոցների վերացում, ինչը թույլ է տալիս ռուսական գյուղատնտեսական Ռոսսելխոզբանկին նորից միանալ SWIFT վճարային համակարգին, գյուղատնտեսական տեխնիկայի պահեստամասերի մատակարարման հնարավորություն, նավերի բեռնափոխադրումների և ապահովագրության հետ կապված խոչընդոտների վերացում և գյուղատնտեսության ոլորտին առնչվող ռուսական բոլոր ակտիվների ապասառեցում։

Եթե ​​սևծովյան երթուղին մնա չօգտագործված, ապա Ուկրաինայի տարբերակները ներառելու են Դանուբ գետը, ինչպես նաև ցամաքային և երկաթուղային տրանսպորտը Արևելյան Եվրոպայի երկրներով: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն չեղարկել է մաքսատուրքերը Ուկրաինայից ներմուծման համար, սակայն ԵՄ չորս անդամներ՝ Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը և Սլովակիան, արգելել են ուկրաինական հացահատիկի վաճառքը ներքին շուկայում՝ տեղական արտադրողներին պաշտպանելու համար: Այս չորս երկրները, Ռումինիայի հետ մեկտեղ, այդ ժամանակվանից թույլատրել են տարանցումը իրենց տարածքով դեպի Արևմտյան Եվրոպա և այլ երկրներ արտահանման համար: Նրանք նշում են, որ հացահատիկային միջանցքի կասեցումից հետո սահմանափակումները կմնան ուժի մեջ։ Այլընտրանքների թվում առանձնանում է նաև Ռումինիայի Կոնստանտա նավահանգիստը, որի հզորությունը կազմում է Ուկրաինայի հացահատիկի արտահանման կեսը։

Լրատվամիջոցը նշում է, որ  հացահատիկային միջանցքի ճգնաժամը փորձարկում է կողմերի կարմիր գծերը հակամարտությունում, որը բորբոքել է Սև ծովում գերակայության համար մրցակցությունը: Քանի որ ՄԱԿ-ը զգուշավոր է, Զելենսկին փորձում է ներքաշել ՆԱՏՕ-ին: Նրա խնդրանքով ՆԱՏՕ-ն և ուկրաինացի պաշտոնյաները կհանդիպեն չորեքշաբթի՝ քննարկելու Ռուսաստանի կողմից հացահատիկի գործարքի կասեցումը:

Թուրքիան, սակայն, դեմ է Սև ծովում Ռուսաստանի հետ հավասարակշռությունը խախտելուն, որի հիմնաքարը 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիան է, որը սահմանում է նեղուցներով առևտրային և ռազմական երթևեկության կանոնները: Անկարան ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր պահպանել է կոնվենցիան։

Թուրքիան ռազմավարական ընտրություն էր կատարել՝ 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի ժամանակ ամերիկյան նավերը Սև ծովից հեռու պահելով։ Ուկրաինայի և Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի մերձեցումը մեծացրել էր Ռուսաստանի զգայունությունը Սև ծովում:

2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո ՌԴ-ն առավելություն է ձեռք բերել Սև ծովում։ Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել իր ներկայությունը Սև ծովում 2016 թվականին։

Թուրքիայի կողմից Ղրիմի բռնակցումը մերժելու ռազմավարական գործոնը Ռուսաստանի օգտին Սև ծովի հավասարակշռության խախտում է, սակայն մրցակցության և շահերի հավասարակշռումն Անկարայից պահանջում է չմիանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

Էմմա Չոբանյան