IKEA-ի սեփականատերը վաճառել է Ռուսաստանի կենտրոնակայանը

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Շվեդական Ingka Centers-ը (Ingka Group-ի ստորաբաժանումը, որը կառավարում է IKEA խանութների ցանցը և Mega առևտրի կենտրոնները) վաճառել է Խիմկիի Business Park գրասենյակային համալիրը, որտեղ գտնվում էր ընկերության ռուսական մասնաճյուղի գրասենյակը, գրում է Ведомости-ն,փոխանցում է Meduza-ն։

Հունիսի 21-ին Խիմկիի Business Park-ի նոր սեփականատերը դարձել է КЛС-Химки-ն։ Լրատվամիջոցին երկու աղբյուր հաստատել են գործարքի փաստը։ Նշվում է, որ այն պատկանում է գործարար Գրիգորի Սահակյանին և A-Finance և A-Basis ընկերությունների համասեփականատեր Արկադի Դանիելյանին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ingka Centers-ը ծրագրում էր գրասենյակային համալիրը վաճառել մոտ չորս միլիարդ ռուբլով։ «Ведомости»-ի հետ զրուցած փորձագետները գործարքի գումարը գնահատել են 4-4,2 միլիարդ ռուբլի:

Հավելենք, որ շվեդական Ingka Group-ը, որին պատկանում է Ռուսաստանում IKEA խանութների ցանցը և Mega առևտրի կենտրոնները, դադարեցրել է աշխատանքն Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո:

Էմմա Չոբանյան