Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն աջակցում է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տեղի ունեցած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել է, թե Բաքուն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

Նա նաև խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։

«2021 թվականի հունվարին Ադրբեջանի նախագահն ասել է, որ մենք պատրաստ ենք շրջել թշնամության էջը։ Ադրբեջանը նաև աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Բայրամովը։

Նա նշել է, թե Բաքվի և Անկարայի դիրքորոշումներն Արցախյան պատերազմից հետո հիմնված են, իբր, միջազգային նորմերի և սկզբունքների վրա։ Բայրամովը հայտարարել է, թե մեծ նշանակություն ունի «Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը հիմնված է ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա»։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև Հայաստանին մեղադրել է, իբր, «Արցախի հայերի իրավունքները պաշտպանելու պատրվակով Ադրբեջանի գործերին խառնվելու մեջ»։ Ի դեպ, Բայրամովը որևէ կերպ չի անդրադարձել Բրատիսլավայում Ստեփանակերտի հետ նախատեսված բանակցությունների չեղարկման՝ Բաքվի որոշմանը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է նաև Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել հարթակի մասին, որը, ըստ նրա, կարող է օգտակար լինել հարաբերությունների զարգացման համար ավելի լայն աշխարհագրությունում։ Բայրամովը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Ֆիդանի հետ բանակցություններում։

Էմմա Չոբանյան