Սամվել Բաբայան, ինչու եք թույլ տալիս՝ Դաշնակցության ներկայացուցչին առաջ բերեն․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Այս շաբաթվա ընթացքում մենք պետք է հարցերը լուծենք: Այստեղ սով է սկսվելու, այստեղ երեխեքն արդեն լուրջ խնդիրներ ունեն: Այս իրավիճակում մենք չենք կարող երեխեքին այստեղ պահել, պետք է լուծում գտնել»,- իր էջի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Տիգրան Պետրոսյանն անդրադարձավ նաև Արցախում ներքաղաքական խնդիրներին։

«Վերջերս ԱԺ-ում նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել, Դավիթ Իշխանյանի անունն են տալիս: Դավիթ Իշխանյանին որպես մարդ ես հարգում եմ, բայց եկեք հասկանանք: Դուք նորից Աշոտ Ղուլյան եք խաղում, դուք պետականություն չեք ուզում, դուք չեք թողնում՝ մենք պետականություն ունենանք։ Ո՞նց կարող է ԱԺ-ում երեք հոգանոց խմբակցությունից ընտրել ԱԺ նախագահ, այն էլ շատ մեծ կասկածներ կան, թե ոնց են էդ ԱԺԿ-ն, ՀՅԴ-ն ընտրվել Բակո Սահակյանի օրոք: Հիմա կա «Ազատ հայրենիք» մեծամասնություն: Լավ, «Ազատ հայրենիքը» հասկացանք, Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք բան արեք, բաց Սամվել Բաբայան, երկրորդ ուժն եք, նորմա՞լ է, որ Դավիթ Իշխանյանին ընտրեք: Ժողովուրդը ձեզ մանդատ է տվել, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Դաշնակցության ներկայացուցչին առաջ բերել, մանավանդ, որ ՀՅԴ-ի մեջ մարդիկ կան, որ նույնիսկ իրավունք էլ չունեն բերանը բացելու:

Այդ առումով եթե որոշում կայացնելու լինեն, սեղանի շուրջ պետք է նստած լինեն այն մարդիկ, որոնց ընտանիքները այստեղ են, որոնք մասնակցել են պատերազմին, որ ճիշտ որոշում կայացնենք, թե չէ «ուռա պատրիոտիզմը» մեզ հասցրել է չգիտեմ որտեղ:
Կոնկրետ Դավիթ Իշխանյանին նշանակելը մեր պետականության վրա ծիծաղել է նշանակում, որովհետև դա լուրջ չի»,-ընդգծեց Տիգրան Պետրոսյանը:

Պետրոսյանի դիտարկմամբ՝ պատերազմից հետո կոռուպցիան ու բեսբրեդելը ավելի է կոտրել Արցախի ժողովրդին։

«Դրա ամբողջ մեղավորությունը Արայիկ Հարությունյանի և որոշ պաշտոնյաների վրա է: Նրանք այնքան են իրականությունից կտրված, որ մինչև հիմա չեն գիտակցում՝ ինչո՞ւ ենք մենք պատերազմում կրվել:

Նույն նախկինները, ներկաները ինչ-որ խմբավորումներ են ստեղծել, տակից լիդերներ են խաղում, հարցեր են լուծում: Ամեն ինչը ջրի երես եմ հանելու: Ուղղակի դուք երկրորդական նշանակություն ունեք այս ճակատագրական պահին: Բայց մեր ձեռքերը ձեզ էլ է հասնելու:
Պատերազմից հետո միակ կառույցը, որ որոշակի ժողովրդական մանդատ ունի, դա մեր կառույցն է, որովհետև հավաքներ ենք արել, ստիպել, որ Արայիկ Հարությունյանն այս կառույցը սարքի: Չենք թողնելու ինչ-որ մեկը մեր ասածներն անտեսի, ականջները կտրելու ենք չոբանի շուն սարքենք։ Համակարգի մեջ որոշ առնետներ կան, որ խանգարում են, նրանց ականջներն էլ ենք կտրելու, չոբանի շուն սարքենք»,- շեշտեց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։