Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Մասնավորապես, Ֆիդանը նշել է, թե «ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, իսկ ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիան»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրով։ Դրա համար «Զանգեզուրի կապի» բացումը մեծ նշանակություն ունի»։

Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին՝ Ֆիդանը կրկնել է պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող թեզերը։

«Գիտեք, որ Լաչինի ճանապարհն Ադրբեջանի հողն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է այն միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում։ Հնարավոր են բժշկական փոխադրումներ, նաև այլ ուղիներ են առաջարկվել։ Կարծում ենք՝ այս հարցում Ադրբեջանին քննադատելու պատճառ չկա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, որոնց Անկարան հետևում է, և կոչ է արել միջազգային հանրությանը՝ «չխոչընդոտել  բանակցություններին»։

«Մենք հավատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը։ Դա հիանալի հնարավորություն է այս տարածաշրջանի այլ երկրների համար՝ Կովկասում սկսել կայունության և զարգացման գործընթաց՝ կենտրոնացած Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի վրա, դրանով իսկ կկարգավորվեն Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Հաքան Ֆիդանը՝ հիշեցնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի մասին։

Էմմա Չոբանյան