Կրեմլը հայտնում է, որ Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունենալու

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիայի այցի հստակ ժամկետներ չկան, իսկ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախօրերից, երբ այդ հարցին պատասխանել է նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչինչ չի փոխվել։ Իսկապես, հեռախոսազրույցը (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ), ինչպես Պուտինն ասել է, նախատեսված է չորեքշաբթի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայտնի է դարձել Թուրքիա Պուտինի այցի ժամկետը։

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահը հայտնել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցը նախատեսվում է օգոստոսի 2-ին։  Նա նշել էր, որ առաջիկայում ինքն ու Թուրքիայի նախագահը նախատեսում են նաև հանդիպում անցկացնել։

«Մենք պայմանավորվել ենք, որ կտեսնվենք, կա՛մ նա մեզ կայցելի, կա՛մ ես կմեկնեմ, տեսնենք»,- ասել է էր ՌԴ նախագահը։

Էմմա Չոբանյան