Չեխիայում կալանել են ռուս միլիարդատեր Եվտուշենկովի ունեցվածքը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չեխիայի իշխանություններն արգելափակել են ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովին պատկանող մի շարք ընկերությունների բանկային հաշիվները, ինչպես նաև կալանքի տակ են վերցրել նրա ակտիվները՝ 100 մլն չեխական կրոնի (4,16 մլն եվրո) չափով։ Այս մասին հայտնում է Չեխական հեռուստատեսությունը (Česká televize), փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի տվյալներով՝ կալանված ակտիվների թվում են Կառլովի Վարիում գտնվող Savoy Westend հինգաստղանի հյուրանոցը։ Կալանքը սահմանել է Չեխիայի ֆինանսական վերլուծության վարչությունը։ Ներկայում հյուրանոցն աշխատում է սահմանափակ ռեժիմով։ Հյուրանոցի ղեկավարության խոսքով՝ անձնակազմը կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Կառլովի Վարիում Եվտուշենկովի ունեցվածքի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 500 մլն չեխական կրոն (ավելի քան 20,8 մլն եվրո):

Չեխիան հունիսի 28-ին Եվտուշենկովին և նրա որդուն ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Գործարարին և նրա որդուն արգելել են մուտք գործել երկիր, ինչպես նաև չեխական կառույցների միջոցով ֆինանսական գործարքներ կատարել, նախատեսվում է սառեցնել ակտիվները։

Հաղորդվում է, որ ընկերությունները, որոնք կապված են Եվտուշենկովի կողմից հիմնադրած «Սիստեմա» ընկերության հետ, սպառազինության համակարգեր են մատակարարում ՌԴ Զինված ուժերին։

2022 թվականի ապրիլին Եվտուշենկովը լքել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։

Էմմա Չոբանյան