Լոնդոնը Պուտինի դեմ ապստամբության պատճառով «Վագներին» չի ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի՝ ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը որպես ահաբեկչական կազմակերպություն սև ցուցակում ներառելու ծրագիրը, հետաձգվել է հունիսին Եվգենի Պրիգոժինի ապստամբության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական պետության հետ խմբավորման անմիջական կապերի մասին պնդումների պատճառով։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցը գրում է, որ սև ցուցակում խմբավորման ներառման իրավական հիմքն ի սկզբանե բարդ է եղել, քանի որ խումբը գործել է որպես «զինվորական կազմավորում», սակայն Պրիգոժինի «համաներումից» հետո իրավիճակն է՛լ ավելի է բարդացել։

Ըստ The Times-ի կառավարական աղբյուրների՝ սև ցուցակում ընկերության հայտնվելը հավասարազոր կլինի Ռուսաստանի կառավարական գերատեսչություններից մեկի գործունեության արգելմանը, ինչը կլինի «խիստ անսովոր և հղի մի շարք դիվանագիտական ​​և իրավական բարդություններով»:

Միաժամանակ, նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սուելլա Բրավերմանը և անվտանգության հարցերով պետքարտուղար Թոմ Թուգենդհաթը նախկինի պես մտադիր են միջոց գտնել՝ «Վագներն» ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու համար։

Դա արգելելու է քրեական հետապնդման սպառնալիքի տակ գտնվող բրիտանացի քաղաքացիներին լինել խմբավորման անդամ, մասնակցել դրա ժողովներին, կոչ անել աջակցել խմբավորմանը, հրապարակայնորեն ցուցադրել դրա խորհրդանիշները, ինչը «Վագներին» դասելու է այնպիսի ահաբեկչական խմբավորումների շարքին, ինչպիսին են  ԻԼԻՊ-ն ու «Ալ-Քաիդան»։ Բացի այդ, ներդրվելու են նաև ֆինանսական պատժամիջոցներ։

Էմմա Չոբանյան