Toyota-ն վեց ամսում վաճառել է մոտ 5 միլիոն ավտոմեքենա

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2023 թվականի առաջին կիսամյակում ճապոնական Toyota Motor ավտոարտադրողը վաճառել է 4,9 միլիոն ավտոմեքենա։ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ սա 5,1 տոկոս աճ է, գրում է Reuters-ը։

Նշվում է, որ Ճապոնիայում Toyota-ի վաճառքն աճել է 33,2%-ով և կազմել 878,215 միավոր (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ), ԱՄՆ-ում նվազել է 0,7%-ով՝ մինչև 1 մլն ավտոմեքենա, իսկ Ասիայում՝ 0,5%-ով՝ մինչև մոտ 1,5 միլիոն մեքենա:
Հաղորդվում է, որ Toyota-ի համաշխարհային վաճառքը նույնպես աճել է 10%-ով՝ հունիսին հասնելով 898,947-ի՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում էլեկտրաֆիկացված մեքենաների պահանջարկի աճի պատճառով: Հունիսին Toyota-ն ամբողջ աշխարհում վաճառել է 10 191 էլեկտրական մեքենա (Lexus ապրանքանիշի հետ միասին), որոնցից մոտ 5000-ը՝ Չինաստանում։
Toyota Motor ավտոարտադրողը 2023 թվականի առաջին կիսամյակում վաճառել է 46 171 էլեկտրական մեքենա։