«Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց
Հասարակություն
11.07.2018 | 14:35Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում որոշվեց կալանքից ազատ արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանին: Նրա համար այսօր անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը: