Բաքուն ռիսկ կանի ՄԱԿ-ի օդանավ խփի՞․ ԻՊ-ի կողմից կոտորվող եզդիներին ՄԱԿ-ն օդանավով էր բեռներ հասցնում․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
Բոլորը

Արցախի շուրջ բանակցությունների, դեպի Ստեփանակերտ ուղղված հումանիտար բեռներով շարասյան և դրա շուրջ իրավիճակի մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարո՛ն Պետրոսյան, Բաքուն հայտարարել էր, որ դիմադրելու է, բայց հայկական կողմն ուղարկեց այդ շարասյունը։ Չէ՞ր եղել համաձայնություն, և այդ դեպքում ինչի՞ն էր ուղղված այդ շարասյան մեկնումը։

-Երբ ակամայից առաջին անգամ կարդացի այդ տեղեկատվությունը՝ 400 տոննա բեռի մասին, ինձ թվաց՝ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում։ Բայց երբ նշվեց, որ չկա երաշխիք, արդեն հասկացա պրոցեսի նպատակը։ Այստեղ կա որոշակի տրամաբանություն։

Դրանից առաջ էլ Արցախի նախագահը հանդես եկավ ասուլիսով և հայտարարեց Արցախն աղետի գոտի։ Այսինքն՝ դրա տրամաբանությունը պետք է լիներ աղետի գոտում հայտնված բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելը։ Ընթացակարգն այդպես է․ որևէ տարածք հայտարարվում է աղետի գոտի, որից հետո միջազգային հանրությունը փորձում է հումանիտար աջակցության գործողություններ իրականացնել։

Առաջին արձագանքն արդեն եղավ ՀՀ-ի կողմից։ Եվ արդեն տրամաբանորեն հաջորդ քայլը պետք է լինի միջազգային հանրությանն այս պրոցեսին ներգրավելը։

-Դրանք կլինեն որոշումներ, որոնք կլինեն թղթի վրա, իսկ հողի վրա մարդիկ ունեն սննդի և հումանիտար այլ ապրանքների կարիք։ Եթե նույնիսկ միջազգային հանրությունը կոնսոլիդացվում է, ի՞նչ հնարավորություններ կան՝ բեռներն Արցախ հասցնելու համար։

-Ենթադրենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևով Արցախը հռչակվում է աղետի գոտի։ Դա արդեն հստակ հնարավորություն է և, բնականաբար, հիմք, որ ՄԱԿ-ի համապատասխան հումանիտար կառույցներն անցնեն աջակցության ցուցաբերման։ Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Նույն Հայաստանի ճանապարհով, նույն Լաչինի միջանցքով։ Պարզապես հայկական բեռնատարների փոխարեն լինում են ՄԱԿ-ի բեռնատարներ։

-Ի՞նչ երաշխիք կա, որ դա չի արվի հենց Ակնայով՝ Աղդամով։

-Դրա հնարավորությունն էլ կարող է։ Ասեմ անգամ երրորդ տարբերակ։ Ես հիշում եմ, որ երբ 2014-2015 թվականներին «‎Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը Սինջարում իրականացնում էր եզդիների ցեղասպանությունը, ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն անգամ օդային ճանապարհով էին այդ աջակցությունը ցուցաբերում։ Ինչ եք կարծում՝ Ադրբեջանը ռիսկ կանի միջազգային կամ ՄԱԿ-ի օդանա՞վ խփի։

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան