ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը շարունակում է վճռականորեն դեմ լինել Թուրքիային F-16-ների վաճառքին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ դեմ է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն, գրում է Gercek news-ը։

Մասնավորապես, Reuters-ի հետ զրույցում Մենենդեսը պնդել է, որ իր դիրքորոշումը փոխելու «նոր բան չկա», և ինքն ու հանձնաժողովի իր գործընկերները շարունակում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները։

Նշենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներն իրավասու են «կասեցնել» զենքի խոշոր վաճառքը։

Մենենդեսը երկար ժամանակ է՝ դեմ է Թուրքիային կործանիչները վաճառելուն մի քանի պատճառներով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու՝ Անկարայի դժկամության: Բացի այդ, դրան նպաստում են մարդու իրավունքների ոտնահարման և Հունաստանի օդային տարածքով թուրքական թռիչքների վերաբերյալ մտահոգությունները։

2021 թվականի հոկտեմբերին ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պաշտոնապես դիմել է՝ գնելու 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչներ Lockheed  ամերիկյան ընկերությունից և իր գործող ռազմական ինքնաթիռների համար արդիականացման համակարգերի գրեթե 80 փաթեթ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն իր աջակցությունն է հայտնել վաճառքին։

Էմմա Չոբանյան