Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

Լուրեր

18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
18.09.2026 | 16:30
Ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդեց դադարեցնել հետապնդումը կամ դիմել Սահմանադրական դատարան
18.09.2026 | 16:19
Հրազդանի ոստիկանների կողմից քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպքով վարույթ է նախաձեռնվել
18.09.2026 | 16:10
KPI կգործի նախարարների վարձատրության համար, բացի աշխատավարձերի բարձրացումը. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:58
Ասացին` Լյուդվիգ ջան, մեր հետ կռվելո՞ւ ես. ՔՊ-ականը` իրենց փողոցում տեղադրված ազդանշանն արգելող նշանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:49
Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման կարգավորող մարմինները քննարկել են համագործակցության հուշագրի ստորագրումը
18.09.2026 | 15:38
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ բարձրաձայնելով Ումբակիում պահվող հայերի իրավունքների խախտումների մասին
18.09.2026 | 15:27
Հովակիմյանը` ՌԴ-ի կողմից ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 15:18
NBA-ի նախկին բասկետբոլիստը կյանքից հեռացել է 43 տարեկանում
18.09.2026 | 15:10
Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն մասնակցի դատական նիստին // Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ  մարզում կոռուպցիոն բնույթի դրսևորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  մասնագետը «Հայփոստ»  ՓԲ ընկերության փոստային մասնաճյուղերի օպերատորների օժանդակությամբ Ազնվաձոր և Բազում համայնքներում բնակվող նպաստառուներից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:

«Քրեական գործի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն  սխեմայում ներգրավված են եղել ոչ միայն ապօրինի վարձատրություն ստացողը, նրան օժանդակողները, այլև մեկ տասնյակից ավելի ապօրինի վարձատրություն տված  անձինք, ինչը վկայում է, որ առերևույթ կատարված հանցագործության մասին իրազեկ անձանց շրջանակը բավականին ընդգրկուն է: Այս հանգամանքը հիմք է տվել կարծելու, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նմանատիպ կոռուպցիոն դրսևորումների հավանականությունը ևս մեծ է:

Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 14.05.2018թ. գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության  դեմ  պայքարի  գլխավոր վարչության պետին՝ մարզի վարչական տարածքում գտնվող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսևորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարությամբ»,-հայտնում են դատախազությունից:

Իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ստեփանավանի ՍԾՏԳ թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները, նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով՝ «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են խոշոր չափերով ընդհանուր 15.248.500 ՀՀ դրամ: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Ըստ աղբյուրի, նախաքննության ընթացքում ենթադրաբար չարաշահումներ թույլ տրված աշխատակիցներն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: