Բլինքենը հնարավոր է համարել այլ երկրների՝ AUKUS պաշտպանական փաթեթին միանալը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր է համարել Նոր Զելանդիայի և այլ երկրների մասնակցության հնարավորությունը AUKUS պաշտպանական պայմանագրին, ինչը կարող է զայրացնել Վելինգթոնի հիմնական առևտրային գործընկեր Չինաստանին, գրում է VOA-ն:

«Դռները լայն բաց են Նոր Զելանդիայի և այլ գործընկերների համար՝ մասնակցելու այս գործընթացին, ինչպես նրանք հարմար են գտնում»,- ասել է Բլինքենը:

Վելինգթոնը դիտարկում է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ոչ միջուկային ասպեկտների շուրջ համագործակցությունը։

Չորեքշաբթի Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ Նոր Զելանդիան «բաց է խոսելու» AUKUS-ում հնարավոր դերի մասին այնքանով, որքանով այն չի ներառում միջուկային սուզանավերի կառուցումը:

Նոր Զելանդիան միջուկային զենքից զերծ երկիր է 1980-ականների կեսերից:

Փոխարենը պաշտոնյաները քննարկում են պաշտպանական տեխնոլոգիաների համագործակցությունը, ինչպիսիք են կիբերտեխնոլոգիան, արհեստական բանականությունը և գերձայնային զենքերը, որոնք AUKUS համաձայնագրի, այսպես կոչված, «երկրորդ սյան» մաս են կազմում:

Նոր Զելանդիան և Ավստրալիան ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցներն են Հարավային Խաղաղ օվկիանոսում: