Դանիայում Թուրքիայի և Եգիպտոսի դեսպանատների առջև Ղուրան են այրել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Թուրքիայի և Եգիպտոսի դեսպանատների առջև աջ ծայրահեղական ցուցարարների խումբն այրել է մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի պատճենները, գրում է Al Jazeera-ն։

Ղուրանի այրումը հետևել է ծայրահեղ ազգայնական «Դանիացի հայրենասերներ» խմբի կողմից կազմակերպված հակաիսլամական ցույցին։ Նման ակցիա խումբը կազմակերպել էր նաև երկուշաբթի և անցյալ շաբաթ Իրաքի դեսպանատան առջև: Վերջին մեկ ամսվա ընթացքում երկու նման դեպք էլ տեղի է ունեցել Շվեդիայում։

Իրաքի ԱԳ նախարարությունը ԵՄ երկրների իշխանություններին կոչ է արել «արագ վերանայել, այսպես կոչված, խոսքի ազատության և ցույցերի իրավունքը»՝ Ղուրանի այրման լույսի ներքո:

Թուրքիան հայտարարել է, որ խստորեն դատապարտում է Ղուրանի դեմ հարձակումը և կոչ արել Դանիային՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «իսլամի դեմ այս ատելության հանցագործությունը» կանխելու համար:

Եգիպտոսի ԱԳՆ-ն էլ կանչել է Շվեդիայի գործերի հավատարմատարին ու դատապարտել Ղուրանի այրման ակցիան։

Դանիայի կառավարությունն իր հերթին դատապարտել է այս ակցիաները՝ դրանք «սադրիչ և ամոթալի գործողություններ» որակելով, սակայն նշել է, որ իրավունք չունի արգելել ոչ բռնի ցույցերը:

Էմմա Չոբանյան