Բաքուն արձագանքել է Արցախում վատթար հումանիտար իրավիճակի մասին ԿԽՄԿ հայտարարությանը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն, որը խափանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն ու Արցախ հումանիտար բեռների տեղափոխումը, արձագանքել է կառույցի՝ ԼՂ-ում վատթարացող իրավիճակի վերաբերյալ այսօր հնչեցրած ահազանգին։

«Մենք ի գիտություն ենք ընդունել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հուլիսի 25-ի հայտարարությունը տարածաշրջանում հումանիտար իրավիճակի և ԿԽՄԿ գործունեության վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը, որը պնդում է, թե Արցախում որևէ հումանիտար ճգնաժամ չկա, նշում է, թե «դեղերի և ապրանքների փոխադրման և առաքման համար օգնություն է առաջարկել Աղդամի ճանապարհով, որը հայկական կողմը մերժել  է»։ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, թե «հայկական կողմի անհամաձայնությունը Ադրբեջանի ձեռնարկած քայլերին և աջակցության մտադրություններին, ներառյալ՝ Աղդամի ճանապարհը և այլընտրանքային այլ ուղիներ օգտագործելու առաջարկները, ևս մեկ անգամ ապացուցում են, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները քաղաքական շահարկման և ճնշման գործիք են»։

Բաքուն նաև նշել է, թե «ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատը պետք է պահպանվի և այն չպետք է չարաշահվի քաղաքական նպատակներով»։

Էմմա Չոբանյան