Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ահազանգում է Արցախում ծանրագույն իրավիճակի մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։

«Չնայած համառ ջանքերին՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայում ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ՝ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ապավինում են այս ուղիներով իրենց հասնող մարդասիրական օգնությանը: Քաղաքացիական բնակչությունն այժմ բախվում է կյանք փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության պարագաների, ինչպիսիք են հիգիենայի պարագաները և մանկական կաթնախառնուրդը: Մրգերը, բանջարեղենը և հացը գնալով սակավ և թանկ են դառնում, մինչդեռ որոշ այլ պարենային ապրանքներ, ինչպիսիք են կաթնամթերքը, արևածաղկի ձեթը, հացահատիկը, ձուկը և հավը, մատչելի չեն:

Կոմիտեն հայտնում է, որ իրենց թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածք մի քանի շաբաթ առաջ:

«Մեր մարդասիրական օգնության ավտոշարասյունները փրկօղակ են այս տարածքի բնակչության համար: Այս ավտոշարասյունների արգելափակման պայմաններում մեր մտահոգությունն այն է, որ հումանիտար իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա։ Հատկապես վտանգի տակ են հիվանդներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպես նաև տարեցները, հաշմանդամներն ու երեխաները։ Որպեսզի մենք գործենք այստեղ, մեզ անհրաժեշտ է, որ կողմերը հասնեն մարդասիրական կոնսենսուսի։ Սա կյանքեր փրկող աշխատանք է, և պետք է թույլ տալ, որ այն շարունակվի»,- ասել է ԿԽՄԿ-ի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Արիանե Բաուերը։

Նաև նշվում է, որ կազմակերպությունը վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացել է տարհանել 24 հիվանդների Լաչինի միջանցքով՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժօգնությունը: Ընդհանուր առմամբ, ԿԽՄԿ-ն 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու, որոնք ունեցել են շտապ բժշկական օգնության կարիք։

«ԿԽՄԿ-ն շարունակում է երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի կոնսենսուս գտնվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան