ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիր կուսակցության ղեկավարի կալանավորմանը․ Պետդեպ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ընդդիմադիր «Ժողովրդավարություն ու բարգավաճում» կուսակցության ղեկավար Գուբադ Իբադօղլուի կալանավորմանը։

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Գուբադ Իբադօղլուի կալանավորմանը։ ԱՄՆ-ը նախկինի պես շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել սեփական քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ Ադրբեջանի Սահմանադրությանը, միջազգային պարտավորություններին  համապատասխան»,- ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Հավելենք, որ Իբադօղլուն ձերբակալվել է հուլիսի 23-ին, նրա գրասենյակում խուզարկություն է սկսվել։ Սկզբում Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Թուրքիայի ՆԳՆ-ից ստացված տեղեկատվության հիման վրա գործողություն է իրականացվել գյուլենական FETÖ շարժման հետ կապ ունեցող անձանց նկատմամբ։ Հինգ ձերբակալվածներից մեկը ցուցմունք է տվել Իբադօղլուի հետ իր կապերի մասին։

Այնուհետև գործչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդվածքով (կեղծ փողերի կամ արտարժույթի ձեռքբերում կամ վաճառք որպես կազմակերպված խմբի կազմում): Այս հոդվածով նրան սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։ Նախօրեին էլ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանավորումը։

Իբադօղլուն հայտարարել է, որ իրեն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի պատվերով։

Նշենք, որ Իբադօղլուն Ադրբեջանում չի բնակվում, նա վերջերս էր ժամանել Բաքու։ Անցյալ ամիս Իբադօղլուն ընդդիմադիր Ազգային խորհրդի ղեկավար, պրոֆեսոր Ջամիլ Հասանլիի ու քաղաքական էմիգրանտ, նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովի հետ հայտնել էին Լոնդոնում գրանցված Ադրբեջանի երիտասարդական կրթության հիմնադրամի ստեղծման մասին։ Իբադօղլուն հանդես է եկել արտերկրում գտնվող ադրբեջանցի պաշտոնյաների ունեցվածքը բռնագրավելու և այդ միջոցներն այս հիմնադրամին փոխանցելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունն անմիջապես հայտնվել է ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցների քննադատությունների թիրախում։

Էմմա Չոբանյան