Քաղաքացի Վարդուշի առաջարկը, քաղաքական ուժերի կոնսենսուսը ու «բազարի» ցանկության բացակայությունը․ Աժ-ում ԸՕ քննարկումները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ընտրական նոր օրենսգրքի մշակման աշխատանքները համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր խորհրդարան էր եկել ներկայացնելու նոր օրենսգրքի հայեցակարգը։ Նույն փաստաթղթի իրենց տարբերակի վրա աշխատող ուժերին պարոն Իոաննիսյանը զգուշացրեց, որ չի եկել խորհրդարան, իր բառերով, «բազար» անելու։ «Ես նկատի ունեի՝ մենք մասնագիտական հանձնաժողով ենք, կարող ենք մասնագիտական քննարկումներին մասնակցենք այնքան, ինչքան հնարավոր է, բայց մենք չենք կարող ներգրավվել այս հանձնաժողովի աշխատանքների մեջ, սա ամեն դեպքում քաղաքական մարմին է եւ այստեղ քաղաքական որոշումներ են կայացվում»,-ասում է պարոն Իոաննիսյանը։ Նաիրա Զոհրաբյանը կառավարության անունից նոր օրենսգրքի մշակման աշխատանքները գլխավորող պարոն Իոաննիսյանին զգուշացրեց, որ Վենետիկի հանձնաժողովն ընդունելու է օրենսգրքի այն տարբերակը, որը քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուսի արդյունք է։ «Վենետիկը չի ասել, որ քաղաքացի Վարդուշի առաջարկը պետք ա համահունչ լինի քաղաքական ուժերի առաջարկին»,-նկատեց տիկին Զոհրաբյանը։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ուզում էր հասկանալ, թե ինչու է պարոն Իոաննիսյանի հանձնաժողովն առաջ ընկել քաղաքական ուժերից եւ մշակում Ընտրական նոր օրենսգիրքը, եթե պատվեր ձեւավորողը քաղաքական ուժն է, ոչ թե իրավաբանները։

«Ընտրական օրենսգիրքը քաղաքական փաստաթուղթ ա, ինքը իրավաբանական փաստաթուղթ չի, իրավունքը միջոց ա ձեւակերպելու քաղաքական կամք»,-նշեց հանրապետական գործիչը։

Դանիել Իոաննիսյանը նախկին նախարարին հիշեցրեց, որ քաղաքական ուժերն արդեն իսկ ձեւակերպել են այդ պատվերը, երբ հավանության են արժանացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որտեղ ամրագրված են Ընտրական օրենսգրքի նոր դրույթները։ Պատգամավորներին հետաքրքրում էր, թե ի վերջո Ընտրական օրենսգրքի քանի՞ նախագիծ է մշակվելու եւ ո՞րն է դրվելու քվեարկության։

«Մի նախագիծ, թե մի քանի նախագիծ՝ ես ճիշտն ասած չեմ կարծում, թե կառավարությունը, մեր հանձնաժողովը, այս հանձնաժողովը, կարող են որոշել, թե քանի նախագիծ կմշակվի, որովհետեւ, այդուհանդերձ, ԱԺ-ում կան 100-ից ավելի անդամներ եւ նրանց մի փոքր մասն է այստեղ ներկա եւ ոչ մեկը չի կարող իրենց արգելել, որ իրենք իրենց նախագծերը ներկայացնեն»,-ասաց Իոաննիսյանը։

Նա ակնարկեց, որ այնքան էլ հակված չեն զիջել Ընտրական օրենսգրքի մասին իրենց պատկերացումներում, բայց խորհրդարանի ուժերին լսել պատրաստ են «Մենք պետք է ձեր առջեւ հիմնավորենք մեր մոտեցումները, եւ փորձենք ձեզ համոզել, դուք կարող եք մեզ համոզել հակառակում եւ բացառված չէ, որ դա ձեզ հաջողվի»,-պնդեց կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղարը։

Այսօր հիմնական քննարկումն ընթացավ խորհրդարան մտնելու անցողիկ շեմի շուրջ։ Կառավարությունն առաջարկում է մեկ տոկոսով իջեցնել անցողիկ շեմը կուսակցությունների եւ դաշինքների համար։ Արդաադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ սովորաբար ընտրում են այնպիսի շեմ, որ խորհրդարան անցնեն քաղաքական խոշոր ուժերը։

Ինչու՞ է կառավարությունն ուզում շեմը իջեցնել․ «Խնդիրն այն է, որ լինեն ոչ թե մասնատված փոքրիկ ֆրակցիաներ, որոնց դժվար կլինի ձեւավորել ընդհանուր մեկ միասնական դիրքորոշում, այլ, որ լինեն խոշոր»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հակադարձեց․ «Լավ կլինի երկրի համար, եթե խորհրդարանն առավել ներկայացուցչական լինի։ Դա նաեւ Սահմանադրությունն է ասում, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, որն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն, համամասնորեն ներկայացված են»։

Դավիթ Հարությունյանը դեմ է շեմն իջեցնելուն։ Ըստ նրա, մենք դեռեւս այդ փուլում չենք, որ հնարավորինս շատ կուսակցություններ տեսնենք խորհրդարանում․ «Հայաստանի զարգացման տեսլականի տեսանկյունից դա ճիշտ չէ, որովհետեւ ինչքան փոքրանում են ֆրակցիաները, այնքան փոքրանում է կոնսոլիդացիան հարցերի շուրջ, որովհետեւ քանակն է ավելանում ֆրակցիաների»,-նկատեց պարոն Հարությունյանը Դանիել Իոաննիսյանը կրկին համաձայն չէր․ «Ես չեմ կարծում, որ եթե մի տոկոսով շեմը նվազեցվի եւ խորհրդարանը լինի ավելի ներկայացուցչական եւ ավելի բազմակարծությունն ապահովող, ապա դրանից քաղաքական կայունությունը կտուժի»։

Դաշնակցական Սպարտակ Սեյրանյանը խնդիր չի տեսնում շեմն իջեցնելու կամ բարձրացնելու մեջ, բայց իջեցնելու մասով նա զգուշանում է, որ նոր իշխանությունը ժողովրդին հանկարծ չակնարկի, թե խորհրդարան մտնելը դառնում է մատչելի․ «Ես դրանով քաղաքական դաշտին ասում եմ՝ ժողովուրդ ջան, շատ էլ մի չարչարվեք, ծրագրեր մի մշակեք, գաղափարներ մի արեք, էս անգամ չեք անցնի, հաջորդ անգամ կիջեցնենք 3, մյուս անգամ կիջեցնենք 2, ինչ ա թե՝ դու կարողանաք մտնեք։ Խնդիրն էն է, որ սխալ մեսիջ չհաղորդենք քաղաքական դաշտին»,-ասաց Սպարտակ Սեյրանյանը։

Ի պատասխան՝ Դանիել Իոաննիսյանը նկատեց․շեմն իջեցնում են, որովհետեւ չեն ուզում, որ փոշիանան այն քաղաքացիների քվեները, որոնց ընտրած կուսակցություններն այդպես էլ խորհրդարան չեն մտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան