Ուկրաինայի հաղթանակի կանխատեսում մինչև 2024-ի ամառ․ Կիևի և Մոսկվայի բախումը սրվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Ռուս-ուկրաինական հակամարտությունը գնալով սրվում է։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ուկրաինական ուժերը սկսել են իրենց հակագրոհը երկրի հարավում ու արևելքում։  Ուկրաինայի ՊՆ-ի տվյալներով  հակահարձակման ողջ ընթացքում ազատագրել է ավելի քան 192 քառ. կմ տարածք։ Իսկ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ թեև Ուկրաինան հետ է վերցրել ներխուժման ժամանակ Ռուսաստանի կողմից գրավված տարածքների կեսը, Կիևին «շատ ծանր պայքար» է սպասվում։

Հուլիսի 17-ին լրացավ գործարքի ժամկետը, որով հացահատիկ էր արտահանվում ուկրաինական սևծովյան նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից, և Ռուսաստանը դրան չէր խանգարում։ Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հայտարարեցին, որ գործարքի շրջանակներում  երկրի հետ կապված պայմանավորվածությունների մի մասը չի կատարվել և չերկարաձգեցին համաձայնագիրը։ Դրան անմիջապես հաջորդեցին տեղեկությունները Ղրիմի կամրջին հասցված հարվածների մասին։ Իսկ արդեն հուլիսի 18-ից Ռուսաստանը սկսեց հարվածներ հասցնել Ուկրաինայի հարավում, այդ թվում՝ Օդեսայում, նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին։ Ի պատասխան այս հարվածների Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացավ «պատասխան»։

Այսօր առավոտյան ՌԴ իշխանությունները հայտնեցին Մոսկվայում ու Ղրիմում ԱԹՍ-ների հարվածների մասին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդեց, որ երկուշաբթի առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։  Դրանցից մեկի բեկորները հայտնաբերվել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբին ենթակա  Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնից 200 մետր հեռավորության վրա։ Երկրորդ անօդաչուն բախվել է Լիխաչովի փողոցում գտնվող բիզնես կենտրոնի վերին հարկերին։ Այսօր նաև հայտնի է դարձել Ղրիմում սպառազինության պահեստի պայթեցման մասին։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում կանխատեսում է արել, որ մինչև ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Կիևի հաղթանակով, որից հետո երկիրը կհրավիրվի դաշինք։

Մանրամասները՝ տեսանյութում։