Պարզվել է՝ Բեռլինի մերձակայքում երկու օր որոնվող առյուծը վայրի վարազ է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գերմանիայի իշխանությունները դադարեցնում են Բեռլինի մերձակայքում առյուծին գտնելու գործողությունը, որն իրականացվում էր հինգշաբթի օրվանից: Ըստ ամենայնի, ականատեսները, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցը, մեծ կատվի տեղ են դրել նաև խոշոր, բայց վարազին։

BBC-ի ռուսական ծառայությունից տեղեկացնում են՝ ոստիկանությունը, անասնաբույժները և որսորդները, որոնք ավելի քան մեկ օր ուղղաթիռների և անօդաչուների կիրառմամբ առյուծի անհաջող որոնումներ էին իրականացնում, ուրբաթ օրը դադարեցրել են գործողությունը:

Որոնումների ընթացքում չեն հայտնաբերվել ոչ կենդանու հետքեր, ոչ ԴՆԹ-ի նմուշներ, ոչ էլ առյուծի առկայության այլ նշաններ, իսկ փորձագետները տեսանյութի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ դա վայրի վարազ է, որոնցից շատ կա Բեռլինի մերձակա անտառներում:

Ոստիկանությունը հենց սկզբից շատ լուրջ է վերաբերվել իրավիճակին: Որոնումներին մասնակցել է մոտ 120 ոստիկան։ Դա բացատրվում է նրանով, որ գիշերը ոստիկանությունը տասնյակ զանգեր է ստացել ականատեսներից:

«Ակնհայտ վտանգ չկա»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Կլայնմախնով կոմունայի քաղաքապետ Միքայել Գրուբերտը, որը նախօրեին կոչ էր արել տեղի բնակչությանը չանտեսել ոստիկանության խորհուրդները և նստել տանը: