Ալիևը՝ Արցախի իշխանությունների հետ շփումների և Բաքվի ռազմական ագրեսիաների մասին

Լուրեր

15.05.2024 | 19:39
Տավուշի թեմի առաջնորդի ղեկավարած շարժումը շարունակվում է. ՈՒՂԻՂ
15.05.2024 | 19:35
Վարչապետը հյուրընկալել է ՎԶԵԲ նախագահին
15.05.2024 | 19:24
Սլովակիայում հայտնել են մահափորձից հետո վարչապետի առողջական վիճակի մասին
15.05.2024 | 19:13
Ոստիկանապետը` սև բերետավորների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 19:00
Աննախադեպ ցույցեր են Վրաստանում՝ դեպի ՌԴ է վեկտորը փոխվում․ իշխանությունը առևտուր է անում Արևմուտքի և ՌԴ-ի հետ․ Էդուարդ Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 18:54
Սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել. Փաշինյան
15.05.2024 | 18:48
«Ամո՛թ, ամո՛թ»․ Փաշինյանի շարասյունը հեռացավ վանկարկումների ներքո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 18:38
Արժանի չեմ եղել, չեմ ընտրվել. Բագրատ Սրբազանը` Կանադայի թեմի առաջնորդ չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 18:24
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
15.05.2024 | 18:16
Այսօր մինչև ժամը 20:00-ն Օպերային թատրոնի հարակից փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ քաղաքապետարան
15.05.2024 | 18:12
Խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, չգիտենք դա ինչ է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2024 | 18:09
Բլինքենը հայտարարել է Ուկրաինային ևս 2 մլրդ դոլարի ամերիկյան օգնության հատկացման մասին
15.05.2024 | 18:02
Բախում ոստիկանների և ցուցարարների միջև, Զախարովան՝ ռուս սահմանապահների՝ ՀՀ-ն լքելու մասին․ ԼՈՒՐԵՐ
15.05.2024 | 17:53
«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներումԵրևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ
15.05.2024 | 17:45
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Բոլորը

Վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, որը հայկական գրավյալ Շուշիում մասնակցում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված մեդիաֆորումին, Իլհամ Ալիևից հետաքրքրվել է Արցախի հայերի «ինտրեգրման» գործընթացից։ Ալիևը հայտարարել է, թե, իբր, Արցախի ղեկավարությունը գրավել է իշխանությունը։

«Այն խունտան, որը գրավել է իշխանությունը Ղարաբաղում, մարդիկ, որոնք իրենց անվանում են նախագահներ, պատգամավորներ, պատանդ են վերցրել նրանց, որոնք ապրում են այնտեղ, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Մենք  նախաձեռողականություն ենք դրսևորել, իմ կողմից հատուկ ներկայացուցիչ է նշանակվել, որը պետք է զբաղվեր Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ շփմամբ։ Նա ուղարկվել է Ղարաբաղ, առաջին հանդիպումն այնտեղ է եղել։ Դրանից հետո մենք հրավիրել ենք նրանց Բաքու՝ երկխոսության համար, սակայն նրանք ցուցադրաբար հրաժարվել են։ Որոշ ժամանակ անց մենք նորից հրավիրեցինք, կրկին հրաժարվեցին։ Այդ ժամանակ ես ասացի, որ երրորդ հրավերը չի լինելու»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, որ դրան ի պատասխան՝ Բաքուն Լաչինի միջանցքում անցակետ է տեղադրել։

«Եթե հետևեք մեր գործողություններին, ապա կտեսնեք տրամաբանություն և փաստարկներ։ Մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Անցակետի տեղադրումը փոխել է իրավիճակը, և չնայած ոչ միանգամից, սակայն բոլոր դերակատարներն ընդունեցին դրա տեղադրումը որպես օրինական։ Դա ևս մեսիջ է։ Ինքա՞ն կարելի է ակնարկել։ Եվ Փառուխի օպերացիան, հայ-ադրբեջանական սահմանի 2021 թվականի մայիսի իրավիճակը, 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցածը»,- ասել է Ալիևը՝ փաստորեն, ընդունելով ՀՀ-ի դեմ նախահարձակ ռազմական գործողությունների իրականացումն ու ՀՀ սուվերեն տարածքների գրավումը։

Նա նշել է, թե Արցախի հայերի ինտեգրումը, իբր, կախված է նրանից, թե «Ղարաբաղի հայերը երբ կազատվեն խունտայից»։

Արցախում անցկացվող բողոքի ակցիաներն էլ Ադրբեջանի նախագահը «ծիծաղելի շոու» է անվանել։

Էմմա Չոբանյան