Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի․ Իվանյանում միջոցառում է մեկնարկել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Իվանյանում ընթանում է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված միջոցառումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը, ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը, բարձրաստիճան այլ զինվորականներ։

Միջոցառման ընթացքում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը պարգևատրվել է ռուսական «Մարտական ​​արիության համար» շքանշանով։ Բացի այդ, Ադրբեջանի և Ռուսաստանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ նույնպես մեդալներով են պարգևատրվել՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։

Եվգենի Նիկիֆորովը միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, թե «ռուս զինվորական անձնակազմի ռեսուրսները հնարավորություն են տվել հասնել ադրբեջանական հողում կայուն խաղաղության հաստատմանը և խաղաղապահ զորախումբը կատարել է ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրած բոլոր խնդիրները»։ Նա նշել է, որ ամուր հիմք են դրել տեղում խաղաղ կյանքի հաստատման համար։

«Այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Մոսկվան և Բաքուն համատեղ որոշում կայացրին սկսել խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ռուս զինվորականների մասնակցությունը նախադրյալներ ստեղծեց Ադրբեջանի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման և կայուն խաղաղության վերականգնման համար»,- ասել է Նիկիֆորովը։

Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևն իր հերթին հայտարարել է, թե «առաքելության ընթացքում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է իր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները՝ գործադրելով բոլոր ջանքերը՝ Ադրբեջանի Ղարաբաղյան տնտեսական տարածաշրջանի տարածքում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։

Լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովն էլ հայտարարել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի։

«Մեր երկրի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառում է անցկացվում՝ կապված ռուս խաղաղապահների գործունեության դադարեցման հետ։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը ներկայում շարունակվում է և կավարտվի մոտ ապագայում։ Նշեմ, որ Ադրբեջանի տարածքից խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է պլանի համաձայն։ Այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասել է Էյվազովը։

Նա հավելել է, որ Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո խաղաղապահ առաքելության կարիքը չկա։

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել է, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։

Էմմա Չոբանյան