ԱՄՆ-ն և Ավստրալիան լայնածավալ զորավարժություններ են սկսում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ-ը և Ավստրալիան հուլիսի 21-ին սկսել են ավելի քան 30 հազար մասնակիցների մասնակցությամբ «Talisman Saber» համատեղ զորավարժությունները, որոնց նպատակն է զսպել Չինաստանի ռազմական ակտիվությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ 2005 թվականից ի վեր Ավստրալիայում երկու տարին մեկ անցկացվող համատեղ զորավարժությունները կլինեն ամենամեծը մասնակիցների թվով և ներգրավված զինտեխնիկայով։

Զորավարժությունները կանցկացվեն երկու շաբաթ Ավստրալիայի տարբեր վայրերում և կներառեն դաշնակիցների ցամաքային ու օդային մարտական վարժանքները, ինչպես նաև ծովային դեսանտների վայրէջքն ու հակազդելու փորձերը՝ պայմանական թշնամու կողմից իրենց ծովային հետևակայիններին Ավստրալիայի ափ իջեցնելու դեպքում:

Սիդնեյում զորավարժությունների բացման արարողության ժամանակ ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Կառլոս Դել Տորոն ասել է, որ ամենակարևոր ուղերձը, որ Չինաստանը կարող է ստանալ այս զորավարժություններից, այն է, որ դաշնակիցներն ու գործընկերները շատ կապված են երկու երկրների միջև գոյություն ունեցող հիմնական արժեքների հետ։

Բացի ամերիկացիներից ու ավստրալացիներից՝ զորավարժություններին կմասնակցեն ևս 11 գործընկեր երկրների ներկայացուցիչներ։ Գերմանիան այս տարի առաջին անգամ կմիանա զորավարժություններին 210 պարաշյուտիստներից և ծովային հետևակներից կազմված ուժերով, քանի որ ձգտում է ուժեղացնել իր ներկայությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Զորավարժություններին որպես դիտորդ կմիանան նաև ներկայացուցիչներ Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Սինգապուրից և Թաիլանդից։