Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նոր ռազմավարական դաշնակցային մակարդակի են հասել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայկական գրավյալ Շուշիում կազմակերպված մեդիաֆորումի ժամանակ անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ Բաքվի դաշնակցային հարաբերություններին։ Ի դեպ, հարցն Ալիևին ուղղել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանը, որն առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմի հրավերով Շուշիում է։

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը մեծ հաջողությամբ ամրապնդում են հարաբերությունները երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո։

«Ինչ վերաբերում է այն շրջանին, որը մենք անցնում ենք հռչակագրի ստորագրումից հետո, ապա դա բոլորովին նոր է աշխարհի, մեր տարածաշրջանի, այդ թվում՝ Ռուսաստանի և մեզ համար։ Բայց չնայած աշխարհաքաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություններին՝ հռչակագրի ստորագրումից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացումը բավականին հաջող է ընթանում։ Կարծում եմ, որ մեր հարաբերությունների ապագան կլինի նույնքան դրական և հաջող, ինչպես նախորդ տարիներին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները հասել են ռազմավարական նոր փուլի։ Ալիևը նաև ասել է, որ ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները որևէ ազդեցություն չունեն Բաքվի և Մոսկվայի քաղաքականության վրա, դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի կետերը կատարվում են։

«Փոքր կոպտությունները, որոնք մենք տեսնում ենք ռուսական լրատվամիջոցներում՝ Ադրբեջանի, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ներում՝ Ռուսաստանի նկատմամբ, ազդեցություն չունեն Բաքվի և Մոսկվայի քաղաքականության վրա։ Մենք դա հստակ գիտենք, սա տուրք է այն ժամանակին, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները լիովին ազատ են իրենց գնահատականներում»,- հավելել է Ալիևը։

Էմմա Չոբանյան