ԵՄ-ն պատրաստ է վերսկսել Թուրքիայի հետ համագործակցությունը, սակայն մի շարք պայմաններ է առաջ քաշում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են, որ միությունը պետք է վերսկսի համագործակցությունը Թուրքիայի հետ, սակայն որոշ պայմաններ են առաջ քաշել՝ չաջակցելով անդամության հայտը վերակենդանացնելու՝ Անկարայի կոչերին, գրում է Reuters-ը։

Թուրքիան ԵՄ անդամի պաշտոնական թեկնածու է արդեն 24 տարի, սակայն անդամակցության բանակցությունները կանգ են առել 2016 թվականից՝ միության կողմից մարդու իրավունքների խախտումների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի մտահոգությունների պատճառով:

Հուլիսի 10-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի կոչ էր արել վերսկսել Անկարայի անդամակցության բանակցությունները՝ այն կապելով Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հայտի հաստատման հետ:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է կրկին համագործակցել Թուրքիայի հետ։ Մենք համոզված ենք, որ Թուրքիայի և Եվրամիության միջև ավելի ամուր հարաբերություններ զարգացնելու փոխադարձ շահ կա»,- ասել է ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը միության ԱԳ նախարարների հանդիպումից հետո։

Նա, սակայն, հավելել է՝ ԵՄ-ն ցանկանում է, որ Թուրքիան ևս շարժ ցույց տա, հատկապես՝ միության անդամ Կիպրոսի հարցում, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է 1974 թվականին։

«Կիպրոսի հարցի լուծումը ՄԱԿ-ի բանաձևերին համապատասխան առանցքային կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման համար։ Բացի այդ՝ կարևոր է հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար ազատություններն ու արժեքները, որի մաս է կազմում Անկարան»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ լրատվամիջոցին թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա ասել էր, որ Անկարան ակնկալում է ԵՄ-ից կոնկրետ առաջընթաց այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են առանց վիզայի ճամփորդությունը, ինչպես նաև ԵՄ անդամակցության գործընթացի որոշ գլուխների փակումը։ Բացի այդ, նա նշել է, որ Արևմուտքը պետք է Թուրքիային աջակցի ֆինանսական կարիքներում։

Էմմա Չոբանյան