ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԵՄ խորհուրդը վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի վերջը երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

«Խորհուրդն այսօր որոշում է կայացրել վեց ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության ոլորտների դեմ արգելող միջոցները», – ասվում է հայտարարության մեջ։

Այս պատժամիջոցները, որոնք առաջին անգամ կիրառվել են 2014 թվականին՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնող Ռուսաստանի գործողությունների, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարից՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի։

2022 թվականի փետրվարից ԵՄ-ն ուժեղացրել է իր միակողմանի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ 11 նոր փաթեթներով։ ԵՄ-ի այս պատժամիջոցներն ամենախոշորն են միության պատմության մեջ: