Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ ինչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ում արդիականացման աշխատանքներ են իրականացվում․ նախորդ տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերել 16 նոր բեռնատարներ՝ 90 տոննա տարողությամբ, 5 էքսկավատորներ, գործարկվել է մասնատման աշխատանքներ իրականացնող նոր բաժանմունք և այլն։ 70-ամյա կոմբինատը, որ առնվազն ևս 100 տարվա կյանք ունի, ներկայում տարեկան արդյունահանում է 22 մլն տոննա հանքաքար։ Նախատեսվում է մոտ ապագայում այս ծավալները հասցնել 30 մլն-ի։

«1952 թվականին արդյունահանվել է 250 հազար տոննա, այսօր դա 3 օրվա աշխատանք է մեզ համար։ Այժմ 22 մլն տոննա է արդյունահանվում»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին՝ հավելելով, որ Հայաստանում պղնձաձուլական գործարանի կառուցման համար անհրաժեշտ է ընդլայնել թե՛ Քաջարանի, թե՛ Ագարակի հանքերի ծավալները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Հայաստանի ամենամեծ հանքավայրը, որտեղից արդյունահանվում է պղնձի ու մոլիբդենի հանքաքար, վերամշակվում խտանյութի և արտահանվում։

Հանքի մակերեսը մոտ 500 հա է, մի մասն արդեն ռեկուլտիվացվել է՝ լցվել դատարկ ապարներով և ծածկվել հողի շերտով։ Ներկայում շահագործվող տեղամասի տարածքում մի ժամանակ շրջապատի ամենաբարձր սարն է եղել։

Օրերս հանքում կազմակերպված շրջայցի ժամանակ բացհանքի պետ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկվում են էլեկտրոնային ճանապարհով՝ բեռնատարների շարժից մինչև աշխատողների վարքը։ Նա վստահեցրեց՝ իրենց համար առաջնահերթություն է աշխատողների անվտանգությունը, և արդեն տարիներ շարունակ հանքում դժբախտ պատահարներ չեն գրանցվել։

«Շատ խիստ է դրված աշխատանքային անվտանգությունը։ Մեր մոտ միջադեպեր չեն լինում»,- ասաց Հարությունյանը։

Բացհանքում փոշու կառավարման նպատակով գործում են ջրցան մեքենաներ, կատարվում է մշտական մոնիթորինգ։

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը վստահեցրեց՝ Արծվանիկի պոչամբարը ևս խիստ հսկողության տակ է, արտահոսքը վերահսկվում է հատուկ պարզեցման ավազանում և նորմայի մեջ է, իրականացվում է պոչամբարի կարողությունների գնահատում․ «Ինքն ավելի շատ կարող է ծառայել, քան գործող թույլտվությունն է։ Գործող թույլտվությունը մինչև 2026 թ-ի ավարտն է»։

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գործարանում անցած տարի սկսել են թարմացնել աղացները, ֆլոտացման մեքենաները, ավտոմատացման համակարգեր են ներդրվել և այլն։

Կոմբինատի արտադրական տնօրենի տեղակալ Արտակ Ղունյանի խոսքով՝ մոլիբդենն ու պողպատը 90%-ով հանքաքարից կորզվում են․ «Մեր մասնագետները 1 շաբաթ առաջ գտնվում էին ԱՄՆ-ում։ Ձեռք ենք բերել խտացուցիչ, որը թույլ կտա կրկնակի օգտագործել ջուրը, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները»։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում է․ 2022 թվականին ընկերությունը վճարել է 143․9 մլրդ դրամ հարկ, այն դեպքում, երբ 2019-ին այդ ցուցանիշը 51․3 մլրդ էր։

Ընկերությունում տեղի ունեցող այս փոփոխությունների հիմնական պատճառը, թերևս, պայմանավորված է սեփականատերերի փոփոխությամբ։

Մինչ 2021 թվականի կեսերը կոմբինատը պատկանում էր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին և նրա հետ փոխկապակցված անձանց։ Վերջինը, հիշեցնենք, պատգամավորական մանդատը վայր դրեց անցած տարի նոյեմբերին։

Նոր բաժնետերը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին «Արդյունաբերական ընկերությունն» այդ ժամանակ գնեց կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը և մի մասը նվիրեց Հայաստանի կառավարությանը, որի արդյունքում պետությունը դարձավ կոմբինատի 15% բաժնետոմսերի սեփականատեր։ 2022-ի մարտին կառավարությունը նվիրատվություն ստացավ ևս 6․8%, այդպիսով՝ կոմբինատի 21․875% բաժնեմասը ներկայում պատկանում է ՀՀ-ին։

Բաժնետոմսերի 40․21%-ը պատկանում է Ռուսաստանի քաղաքացի Գլեբ Տրոցենկոյին։ Նա դրանք ձեռք է բերել 2022 թ-ի ապրիլին։

10․05%-ի սեփականատերը ՌԴ քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովն է (2022թ․ հունիսից)։

12․49%-ի սեփականատերը ՌԴ նախագահի նախկին խորհրդական, Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովն է (2020 թ. մարտից): Նա միակն է, որ իրական շահառուների ցանկում նշված է որպես քաղաքական ազդեցություն ունեցող անձ։

Ընկերության 15․3% բաժնեմասի սեփականատերերը հայտնի չեն․ Ընդերքի մասին օրենսգրքի համաձայն՝ մինչև 10% մասնաբաժին ունեցողներն իրական շահառու չեն համարվում և հայտարարագրում չեն ներառվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան