Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է․ Սալիվան
Քաղաքականություն
16.07.2023 | 19:04Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը լուծված է և քննարկման ենթակա չէ։
«Ի վերջո, մենք ՆԱՏՕ-ում շատ պարզ հայտարարել ենք` Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։ Դա քննարկման ենթակա չէ»,- հայտարարել է նա CBS-ին տված հարցազրույցի ժամանակ։
Սալիվանը նաև նշել է, որ Կիևը կշարունակի աջակցություն ստանալ արևմտյան երկրներից։